Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ս. թ. մարտի 20-ին ՖԲ-ում գրել էի. «Ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան ծնողը՝ Թուրքիան խախտել և զավթել է երեք պետության՝ Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի սահմանազատված ու սահմանագծված «լեգիտիմ» տարածքից տասնյակ հազարավոր կիլոմետրեր՝ առանց երբևէ միջազգային լուրջ ճնշման ենթարկվելու։ ...ՄԻԱՅՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՈՒՂԻՂ 50 ՏԱՐԻ ԳՐԱՎՎԱԾ Է ՊԱՀՈՒՄ 3355 ԿՄ²»։

Հիշեցնեմ, որ 1974 թվականին, խախտելով Փաշինյանի պաշտած սահմանագծերն ու սահմանասյուները, թուրքական բանակը ներխուժեց Կիպրոս, զավթեց այդ պետության տարածքի շուրջ 40 տոկոսը, հռչակեց այնտեղ խամաճիկային պետություն և կատարեց տեղի հույն բնակչության էթնիկ զտումը՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան միասին արեցին Արցախում 2020-2024 թթ.։

Եվ ահա պատահաբար աչքովս ընկավ այսօր (04.05.2024) Բուն TV-ով հեռարձակված «ՀայԴոկ. Անբաժանելի կղզի. Կիպրոսյան հակամարտություն» ֆիլմը, որը, փաստորեն, ոչ այլ ինչ էր, քան Կիպրոս թուրքական ներխուժման գրեթե անթաքույց ջատագովություն։ Ֆիլմն ամբողջությամբ թուրքամետ էր՝ հույները ներկայացված են որպես ագրեսոր, զավթիչ և արյունարբու, իսկ Կիպրոսում 1950-1970-ական թթ. բնակվող և կղզու 20% կազմող թուրքերը՝ որպես ճնշված, հալածված ու խաղաղասեր։ 1974 թ. թուրքական վայրագ ներխուժումը Կիպրոս պատկերված է որպես մի հարկադրված քայլ, որի նպատակն իբր թուրք խաղաղ բնակչության կոտորածը կանխելն էր։ Նույնիսկ հունական ուղղափառ եկեղեցիների հետագա վերածումը թուրքական մզկիթների ներկայացված է որպես դրական երևույթ, թե ահա, տեսեք, դրա շնորհիվ այդ շինությունները կանգուն են մնացել։

Ահա այսպիսին է ֆիլմի սցենարիստների՝ հայ Արա Շիրինյանի և ադրբեջանցի Գյունել Ալիևայի մեզ հրամցվող տեսակետը։ Արա Շիրինյանը նաև ֆիլմի ռեժիսորն է։ Հաստատ չգիտեմ, թե սա արդյոք նույն Արա Շիրինյա՞նն է, ով այսօր Հանրային հեռարձակողի՝ Հ1-ի խորհրդի նախագահն է։

Ֆիլմը նկարահանվել է դեռևս 2009 թ., այսինքն՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» և հակահայ «արձանագրությունների» ստորագրման բուռն փուլում։ Ֆիլմը ֆինանսավորել է, օ՜ զարմանք, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Կարծում եմ, պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին, երբ փաշինյանական խունտան Հայաստանը փորձում է դնել Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Այս տեմպերով շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով։ Հայաստանն էլ, հավանաբար, կդառնա Թուրքիայից հետո աշխարհում 2-րդ պետությունը, որը, առաջ անցնելով Ադրբեջանից, պաշտոնապես կճանաչի Հյուսիսային Կիպրոսի թուրքական ֆաշիստական կազմավորման անկախությունը...»։

դիտվել է 2590 անգամ
Լրահոս
Հրազդան գետում ողբերգական վթարիից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան նրանց թոռնուհին.մանրամասներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը Այդ պատճառով հայհոյելու համար հիմա խուլիգանության հոդված են «ճպցնում» 23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտում Մշակույթի գործիչները կոչ են անում քաղաքացիներին մասնակցել Սրբազան պայքարի 3-րդ ամենակարևոր եզրափակիչ փուլի հանրահավաքին Դեղահաբերը պատկանել են գյումրեցի իրավապաշտպանի մայրիկին․ պաշտպանները պատասխանել են Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը «Հայրենասիրությունը» միգուցե ոչ միայն կռվի ժամանակ պայքար տալն է, որքան նաև гражданский կյանքում ՀՀ-ում ապրելը. Ղևոնդյան Կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին Ինչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան Ոսկանյան Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Միջանցքի վերահսկում․ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ն Վրաստանում Կարապետ Պողոսյանն ապօրինաբար է կալանավորվել․ շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել․ Անգին Մալխասյան Լոռու մարզում բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկը անչափահաս է Ի՞նչ անուն տալ հայաստանյան ոստիկանապետության նոր նախաձեռնությանը. ահազանգ ՔՊ-ն Գրիգոր Մինասյանին շրջապատել է կենդանի «ժուչոկներով». թիրախում փոխնախարարներն են Սևեռուն հայացքի առեղծվածը. անեկդոտային վարկած Բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը մասնակցելու է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքին Այն կուսակցական համակարգը, որն այսօր գոյություն ունի, անդառնալի փոփոխության պետք է ենթարկվի. քաղաքագետ Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից Դեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններով Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am