Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն

Շվեդիայի Հայկական Միությունների Համադրող Կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը կազմակերպվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից և հակասում է սահմանազատման միջազգային սկզբունքներին։ Նման գործընթացը չի կարող տեղի ունենալ պետության անվտանգային հիմքերի փլուզմամբ և ժողովրդի իրավունքների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության ոտնահարումով։

ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները հակասում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին։ Կարևոր է նշել նաև, որ ՀՀ-ում իրավական ողջ համակարգը վերածվել է իշխանությունների կամակատարի և պատժիչ գործիքի։ Անհիմն քրեական հետապնդումները, ձերբակալությունները և բիրտ ուժի կիրառումը դարձել են ներկայիս «ժողովրդավար» իշխանության գործելաոճը։

Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնումը, անվտանգային գոտիների ոչնչացումը կհանգեցնի այդ գյուղերի հայաթափման։ Ոչ միայն հարակից գյուղերը կհայտնվեն թշնամու անմիջական նշանառության ներքո, այլև ստրատեգիական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ամբողջովին փլուզման կենթարկվի Տավուշի պաշտպանական գիծը։

Ի հավելումն վերը նշված հակապետական և հակասահմանադրական որոշումների՝ Ն. Փաշինյանը կասկածի տակ է դնում նաև Հայոց Ցեղասպանությունը և 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Նա նաև կասկածի տակ է դնում Հայաստանի՝ որպես անկախ պետության լինելիությունը՝ միևնույն ժամանակ հնարավոր բոլոր միջոցներով արագացնելով ՀՀ անկմանը հանգեցնող իրողությունները: Ն. Փաշինյանը պատրանք է ստեղծում, որ մեր «Պատմական Հայրենիքը» անհիմն հիշողություն է, որ մեր Հայրենիքը ներկայիս պետության սահմաններն են, որը ևս, պատառ-պատառ անելով, թշնամուն նվիրելով, վերածում է Պատմականի։

Մենք՝ Շվեդիայի Հայկական Միությունների Համադրող Կենտրոնը, ինչպես նաև Շվեդիայում բնակվող Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացիներ և սփյուռքահայերը, մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլլաբորացիոն Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինայինի, պահանջում ենք անհապաղ դադարեցնել միակողմանի զիջումները և ՀՀ անվտանգությանը և գոյությանը սպառնացող բոլոր գործընթացները։

Մենք պահանջում ենք Ն. Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը»։

դիտվել է 3123 անգամ
Լրահոս
Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ. շարժման հայտարարությունը Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը «Դու մտել ես անձնական դաշտ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՀՌՀ նախագահին Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթի Հրազդան գետում ողբերգական վթարիից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան նրանց թոռնուհին.մանրամասներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը Այդ պատճառով հայհոյելու համար հիմա խուլիգանության հոդված են «ճպցնում» 23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտում Մշակույթի գործիչները կոչ են անում քաղաքացիներին մասնակցել Սրբազան պայքարի 3-րդ ամենակարևոր եզրափակիչ փուլի հանրահավաքին Դեղահաբերը պատկանել են գյումրեցի իրավապաշտպանի մայրիկին․ պաշտպանները պատասխանել են Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը «Հայրենասիրությունը» միգուցե ոչ միայն կռվի ժամանակ պայքար տալն է, որքան նաև гражданский կյանքում ՀՀ-ում ապրելը. Ղևոնդյան Կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին Ինչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան Ոսկանյան Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Միջանցքի վերահսկում․ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ն Վրաստանում Կարապետ Պողոսյանն ապօրինաբար է կալանավորվել․ շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել․ Անգին Մալխասյան Լոռու մարզում բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկը անչափահաս է Ի՞նչ անուն տալ հայաստանյան ոստիկանապետության նոր նախաձեռնությանը. ահազանգ ՔՊ-ն Գրիգոր Մինասյանին շրջապատել է կենդանի «ժուչոկներով». թիրախում փոխնախարարներն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am