Իրավիճակը սրվել է Քիրքուքում, կան բազմաթիվ զոհեր (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Քրդերի հանրաքվերից շուրջ 3 շաբաթ անց, Իրաքի զինված ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել Քիրքուքի մոտակայքում գտնվող նավթահանքերի շրջանում: Իրաքի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Իրաքի զինված ուժերը, Իրաքի վարչապետ ալ-Աբադիի հանձնարարականով, առաջ են շարժվել Քիրքուքի ուղղությամբ՝ գրավելով հսկայական տարածքներ և ռազմավարական նշանակության կարևոր հենակետեր, այդ թվում՝ K 1 օդային ռազմաբազան: Քրդական կողմը հերքել է այս տեղեկատվությունը և ավելացրել, որ Իրաքի անվտանգության ծառայության գործողությունները միտված էին Քիրքուք քաղաքի, ինչպես նաև՝ այնտեղ գտնվող օդային ռազմակայանի և նավթահանքերի գրավմանը: «Չգիտեմ ինչ է կատարվում, բայց մենք Թազայի շրջանում սկսեցինք մարտերը առավոտյան ժամը 4:00-ից: Ունենք բազմաթիվ զոհեր: Կորցրել ենք նաև կարևոր դիրքեր: Քրդական ուժերից ոմանք հետ են քաշվել առանց նույնիսկ որևէ դիմադրության, բայց մենք ամուր ենք պահում դիրքերը:», – հայտարարել է գեներալ Այուբ Յուսուֆ Սաիդը: Դաեշ-ի զինյալները Քիրքուքը գրավել էին դեռ 2014 թվականին, սակայն նրանց պարտության մատնելուց հետո այն գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Առայսօր Քիրքուք քաղաքի հարակաից շրջանների, այդ թվում՝ տեղի նավթահանքերի վերահսկողության վերաբերյալ Իրաքի կենտրոնական իշխանության հետ որևէ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել: Տարածաշրջանում լարվածությունն աճեց շուրջ երեք շաբաթ առաջ՝ կիսաանկախ Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել անկախացմանը։ Նշենք, որ Աբադիի կառավարությունը, ինչպես նաև հարևան Թուրքիան և Իրանը մերժել էին հանրաքվեի արդյունքներն ու այն որակել` ոչ լեգիտիմ: Միացյալ Նահանգները, չճանաչելով քրդերի հանրաքվեի արդյունքները, որակել էր այն ոչ լեգիտիմ և նշել էր, որ աջակցում է «միասնական» Իրաքին: ԱՄՆ-ի կողմից գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Քիրքուքում տեղի ունեցող զարգացումներին և կոչ արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ լարվածության տանող գործողություններից:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am