2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:

- Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- Հարկ ենք հա­մա­րում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպել և բովանդակային քննարկումներ ունենալ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջա­նա­կան համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լու­ծել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ական­ներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211 գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերե­վար­ված 23 անձ:

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մե­ղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գոր­ծողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկ­չա­կան գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկո­ցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մե­ղա­դրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պա­հին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղա­հան­ման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամ­շա­կու­թա­յին կո­թող­ների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադր­բեջանցի զին­վորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցու­ցա­բեր­ված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդա­կա­հա­րութ­յուն­ների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաս­տա­կան տվ­յալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տա­րած­ված տե­սանյութերը և լուսանկարները:

Ինչ վերաբերում է Ի.Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կո­րած­ների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել եր­կու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշա­տա­կել, որ ս.թ. հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) ան­ձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայ­տարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պա­­տերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վե­րա­բերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ: Նշված համատեքստում հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում, չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել: Տեղին է հիշել նաև բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առ­կա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկա­յում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբե­ջա­նա­կան կողմը նրանց ողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տե­ղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար:

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պա­տան­դառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ ար­դեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտե­րիմ­ների սպասումների ու ակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ ադր­բե­ջան­ցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լու­ծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում:

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ. շարժման հայտարարությունը Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը «Դու մտել ես անձնական դաշտ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՀՌՀ նախագահին Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթի Հրազդան գետում ողբերգական վթարիից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան նրանց թոռնուհին.մանրամասներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am