Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը աշխարհաքաղաքական նոր իրականություն է ստեղծել։ Իսկ այն երկրները, որոնք հայտնվում են այս երկու կենտրոնների հակասությունների կիզակետում, ուղղակի կարող են ռազմական գործողությունների թատերաբեմի վերածվել։ Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, այդպիսի իրավիճակը կարող է տարածվել նաև այլ երկրներում։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները մեր երկիրը մեծ արագությամբ տանում են դեպի աշխարհաքաղաքական բախման դաշտ։ Նրանք իրենց քայլերով ցույց են տալիս, թե գնում են դեպի Արևմուտք։ Ու բնական է, որ դրանով գրգռում են Ռուսաստանին, որը ինչ-որ պահի կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել։

Արդյունքում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական բախումը դառնում է հավանական։ Բայց Հայաստանի պարագան առանձնահատուկ է նրանով, որ այդ պայքարին կարող են միանալ նաև Իրանն ու Թուրքիան, որոնց շահերը Հայաստանի հարցում բախվում են։ Դրա համար էլ Թուրքիան ձգտում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը դեմ է հանդես գալիս այդ միջանցքի գաղափարին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Իրանը ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքում պատրաստ է անգամ գործողություններ ձեռնարկել, ինչպես, օրինակ՝ վերջերս հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակման համար պատժելու նպատակով։

Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանի միջոցով ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում ու նպատակ է հետապնդում ամբողջ տարածաշրջանը գցել իր ազդեցության տակ։ Իսկ եթե Թուրքիան հաստատվում է մեր տարածաշրջանում, ապա դա նշանակում է, որ հետագայում հիմքեր կարող են ստեղծվել Իրանի քայքայման համար՝ առաջ մղելով «Իրանական Ադրբեջանի» անջատման հարցը։ Այսինքն՝ Հայաստանի հարցում վառոդի տակառն ուղղակի պատրաստ է, իսկ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են լուցկին այդ տակառին մոտեցնելու համար։ Եվ եթե Ուկրաինայի հարցում միայն Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքն են բախվում, ու ահռելի ավերածություններ են տեղի ունենում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի դեպքում, երբ բախում տեղի ունենա միանգամից մի քանի դերակատարների ներգրավվածությամբ։

Մինչ Հայաստանի դրությունը շարունակում է բարդանալ, իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ երկրների հաջողվում է չեզոքություն պահպանել և բալանսավորված քաղաքականություն վարել՝ երկիրը զերծ պահելու անհարկի ցնցումներից։

Օրինակ՝ հարևան Վրաստանը, աչքի առաջ ունենալով 2008 թվականին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի փորձը, ձգտում է հնարավորինս հավասարակշռություն պահպանել։ Թբիլիսին Արևմուտքի հետ կապերը չի խզում, սակայն և չի մտնում Արևմուտքի ամբողջական ազդեցության դաշտ, որի արդյունքում կարող է գրգռել Ռուսաստանին։ Այս համատեքստում էլ Վրաստանը նույնիսկ հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության բանակցություններից։ Մյուս կողմից էլ՝ Թբիլիսին շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն կտրուկ շրջադարձ չի կատարում դեպի Մոսկվա, որպեսզի չգրգռի Արևմուտքին։

Երեկ էլ Վրաստանի վարչապետը հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին և կրկնել է նարատիվը՝ կապված հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին: Նման օրինակներ էլի կարելի է բերել: Սակայն այս դեպքում առաջնայինն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան օրինակ վերցնել, այլ ոչ թե թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ ու երկիրը ներքաշել ներքաղաքական բախման կիզակետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները բացառվեն Սահմանադրությունից. Հաջիզադե 1,5 ամսական երեխան ձախ ոտնաթաթի ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Չեմ նեղվում։ Իրոք չեմ նեղվում։ Ինչքա՜ն մարդ կա հիմա բանտերում»... 21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Էրդողանի լուսանկարը պատից հեռացրած քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել Շուրջ 199 միլիոն դրամ՝ Երևանի բալետային փառատոնի կազմակերպման համար Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրում Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է Իրենք «չգոյ» են, գոյություն չունեն, թող իրենց յուղով տապակվեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին Բագրատ Սրբազանն ապարանցիների հետ միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին «Ի՞նչ հյուրասիրենք, Սրբազա՛ն ջան» (video) «Ես երբեք իրենց վրա չեմ նստել» Սրբազանը ծաղրեց Ալենին (video) Սամվել Բաբայանը խնդիրներ ունի (video) Սա մեր ներքին խնդիրն է ու այս հարցը լուծելու ենք․ Սրբազանի կարևոր մեսիջը միջազգային լրատվականներին (video) Ջրհեղեղի համար եք շնորհակա՞լ․ Փաշինյանը՝ Սանահին կայարանի բնակիչներին (video) «Ա՛յ լակոտ Յոժ, քեզ էլ փող չեն տալու, որ հաչաս»․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am