Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ համաձայնագիրը. Էդուարդ Շարմազանով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրամիությունն ուրբաթ օրը հրապարակել է Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 300 էջից եւ ներառում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ գործընկերությանը վերաբերող բազմաթիվ դրույթներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե իր տեղեկություններով՝ այս պահին կողմերն իրականացնում են տեխնիկական հարցեր, որից հետո կնախապատրաստվեն ստորագրությանը: Նրա խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: -Պարո՛ն Շարմազանով, օրեր առաջ հրապարակվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Արդյո՞ք սա հենց այն փաստաթուղթն է, որին ձգտում էին հասնել կողմերը: -Սա այն բանակցված փաստաթուղթն է, որը կարելի էր ակնկալել: Կողմերն ամիսներ, տարիներ շարունակ զբաղված էին այս փաստաթղթի մշակմամբ: Սա համաձայնագիր է, որը հնարավորություն է տալիս զարգացնել քաղաքական երկխոսությունը Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, որտեղ առանցքային են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության խնդիրները, եւ սրանք հնարավորություն կտան շարունակել նաեւ տնտեսական, սոցիալական բարեփոխումները, ինչպես նաեւ կարեւորվում են ոլորտային բարեփոխումները, ինչը մենք արել ենք տարիներ շարունակ ԵՄ-ի օժանդակությամբ: Իմ ունեցած տվյալներով՝ նախաստորագրումից եւ հրապարակումից հետո հիմա գնում են տեխնիկական աշխատանքներ՝ տեքստի թարգմանություն, նույնականացում, համապատասխանեցում, իսկ քաղաքական ամենակարեւոր գնահատականը հանրապետության նախագահն է տվել, եւ նա ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը. այլ բան չեմ կարող ասել: -Այս ընթացքում մտահոգություններ էին արտահայտվում, թե որքանով ՀՀ-ԵՄ փաստաթուղթը կհամապատախանի ԵԱՏՄ-ի հանդեպ ստանձնած ՀՀ պարտավորություններին: -Սրանք երկու տարբեր համաձայնագրեր են: Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական համագործակցություն է, այստեղ հիմնականում շեշտը դրված է ոչ թե տնտեսական համագործակցության, այլ քաղաքական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, իրավունքների գերակայության վրա, եւ, բնականաբար, եթե սա հակասեր, հայկական կողմը չէր ստորագրի: Մենք միջազգային սուբյեկտ ենք, եւ եթե մեկ փաստաթուղթ հակասում է մյուսին, բնականաբար չես կարող մերժել միջազգային օրենքը: Այստեղ որեւէ հակասություն չկա ԵԱՏՄ-ի հետ, եւ սրանք երկու տարբեր ոլորտային փաստաթղթեր են, երկու տարբեր ոլորտից: -Տնտեսական բաղադրիչի մասին Դուք էլ նշեցիք: Փաստորեն այստեղ շեշտը դրված է միայն քաղաքական բաղադրիչի վրա՞: -Այո՛, այստեղ շեշտը դրված է միայն քաղաքական երկխոսության վրա, ժողովրդավարական արժեքների գերակայության, բարեփոխումների շարունակականության վրա, ոլորտային բարեփոխումների վրա: Բնականաբար, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայությունը նախեւառաջ հակակոռուպցիոն գործընթացներ են պարունակում, եւ, բնականաբար, ժողովրդավարությունն իր մեջ կոռուպցիա չի ներառում: Այսինքն՝ Հայաստանը լի է վճռականությամբ շարունակել կառուցել եվրոպական մոդելի ժողովրդավար պետություն: Եվրոպական մոդելն ու Եվրամիությունը տարբեր են»: Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am