Կոնվերս բանկի կողոպուտի առեղծվածը. որտե՞ղ են գողն ու գողոնը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակումը: Այս գործով երեք հոգի ձերբակալվել է, մեկը գտնվում է հետախուզման մեջ: Բայց նկատենք՝ գողության դեպքն ամբողջովին չի բացահայտված, քանի որ չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը: Ու սա առաջին նման դեպքը չէ, եւ կատարվածը հիշեցնում է ՀՀ պաշտոնյաների տունը թալանած հայտնի «Բանդայի գործը», որի անդամները տարիներ շարունակ պնդում էին, որ իրենց գլխին գործ են սարքել: Ստեղծված իրավիճակը պատահական չէ, եւ ավելի շատ հետեւանք է ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ ներքին լարվածության, համագործակցության բացակայության, որի արդյունքում տուժում է քաղաքացին: Ի դեպ, դեռ հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, ՔԿ ծառայողի օրվա առթիվ անդրադարձել էր այս խնդրին՝ կարեւորելով հանցագործությունների ամբողջական բացահայտումը: Բայց, փաստորեն, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում: Պետք է նկատել, որ կատարված կողոպուտը բացահայտված կլիներ այն ժամանակ, երբ հայտնի դառնար, որ իսկապես Ցիգանկովն է բանկ մտնում՝ տեսանյութ-ապացույցով, եւ հայտնաբերվեր ամենակարեւորը՝ գողոնը, սակայն ո՛չ գողը կա, ո՛չ գողոնը: Էլ չասած, թե ինչպե՞ս է գրավոր սպառնացել, կամ ո՞ր տեքստն է համարվում սպառնալիք, եւ ինչո՞ւ է կառավարիչը վախեցել անզեն մարդուց»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am