Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են «Երկիր Ծիրանի» կուսակցությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է և մինչև օրինական իշխանության ձևավորումը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից և ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով. -պատասխանատվության է կանչելու Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին, -տարածման և հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար: Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն:     Հաշվի առնելով, որ հասարակական կարգը մարդկանց ամենօրյա կենսագործունեության` աշխատանքի ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է, հասարակական կարգը, որպես քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, դա հասարակական անդորրը, հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը, հիմնարկությունների, ձեռնարկությունների, անձանց ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է, գտնում ենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեության խոչընդոտում, խտրականություն և խուլիգանություն թույլ տված անձանց գործողությունները պետք է ստանա քրեաիրավական գնահատական, այս և նմանատիպ հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող և հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կատարումը, որպեսզի չդառնա բնականոն նորմ և չվերածվի բռնությամբ զուգորդվող խուլիգանության, որը արդեն որպես սպառնալիք հնչել է և ՀՀԿ ներկայացուցիչների` ի դեմս Կամո Արեյանի և նրանց շահառու Ռուդոլֆ Ղևոնդյանի կողմից պետք է օրենքով սահմանված կարգով դատապարտել: Հաղորդման պահանջը Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am