Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանում քննարկումների գլխավոր թեման շարունակում է մնալ սահմանազատման խնդիրը, հարևան Վրաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև տարածաշրջանային կոնֆիգուրացիայի վրա։ Հարևան երկրում ներքաղաքական մթնոլորտը լարվել է հատկապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, որին դեմ են արտահայտվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Երկրի խորհրդարանում օրենքի նախագծի քննարկումները ուղեկցվում են բողոքի ցույցերով։

Վրաստանի քաղհասարակությունը և ԶԼՄ-ները մտավախություններ ունեն, որ այս օրինագիծը կարող է օգտագործվել իշխող ուժի կողմից՝ մամուլը և ընդդիմադիր հայացքներ ունեցողներին ճնշումների ենթարկելու և լռեցնելու համար։ Նշենք, որ այս օրենքը հաճախ անվանվում է նաև «ռուսական օրենք»։ Իրականում վրացական մամուլում «օտարերկրյա գործակալների մասին» օրենք անվանվող այս նախագիծը Ռուսաստանի հետ կապ չունի։ Այն ընդամենը արտաքին ֆինանսավորման թափանցիկության բարձրացման մասին է։ Ըստ օրենքի, օտարերկրյա ազդեցության գործակալ համարվող անձինք պարտավոր կլինեն տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել։

Օրենքի նախագիծը նաև լիազորում է Վրաստանի արդարադատության նախարարությանը՝ հետաքննել և փաստաթղթեր ստանալ այն կազմակերպություններից, որոնք, իրենց կարծիքով, օտարերկրյա ազդեցության գործակալներ են: Ավելի խորքային առումով դիտարկելու դեպքում կարելի է տեսնել, որ արևմտյան ժողովրդավարությունների դեպքում նույնպես արտերկրից ֆինանսավորման թափանցիկության հարցը դրված է։ Ու ընդհանրապես, հարթակները, որոնք արևմտյան կառավարությունների կողմից վերահսկելի չեն, կարող են ընդհուպ արգելվել։ Ու դրանով է պայմանավորված, որ արևմտյան մի շարք երկրներում դրված է չինական «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցի արգելման հարցը։

Ի դեպ, հավելենք, որ կան տեղեկություններ, որ Հայաստանում էլ կարող են նման արգելք սահմանել: Ընդհանրապես, պարզ է, որ օտարերկրյա ֆինանսավորման լ յուստրացիայի ու վերահսկողության բացակայության դեպքում կարող է երկրում իրավիճակը ապակայունացվել, իսկ դա չի բխում երկրի շահերից։ Պատահական չէ, որ Վրաստանի իշխանություններն օրենքի ընդունումը հիմնավորում են նաև «ուկրաինացումից» խուսափելու հավաստիացումներով։ Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, ի տարբերություն Սահակաշվիլիի ավերումների, վրացական գործող իշխանություններին հաջողվում է երկիրը հեռու պահել աշխարհաքաղաքական ցնցումներից ու նոր կորուստներից։ Վրաստանը հրաժարվում է մուտք գործել աշխարհաքաղաքական բախման տիրույթ և ոչ միայն խուսափում է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց, այլև մի շարք ուղղություններով շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո վրացական տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ մեկտեղ վերելք ունեցավ, քանի որ Հայաստան և Վրաստան տեղափոխված ռուսաստանցիներն իրենց հետ բերեցին նաև մեծ կապիտալ։ Ընդհանրապես, Վրաստանը մեծ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները չեն հրաժարվում ԵՄ-ին անդամակցելու իրենց քաղաքական ուղեգծից։ Անգամ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր կազմակերպած հավաքի ժամանակ խոստացավ, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին ու ավելի ուժեղացած, իր ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը ամրացրած կարգավիճակով: Նա նաև ընդգծեց, որ Արևմուտքի համար Ուկրաինան ու Վրաստանը ընդամենը թնդանոթի միս են։

Արևմուտքին, սակայն, այդպես էլ չհաջողվեց Վրաստանը վերածել երկրորդ ճակատի, իսկ դրան կարող էին հասնել, եթե դրանում շահագրգռված ուժերի գործակալները լինեին վրացական կառավարությունում։ Հարց է ծագում. եթե Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու մտադրություն չունի, ինչո՞ւ են ԵՄ-ից այդքան սուր արձագանքում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը։ Խնդիրն այն է, որ Վրաստանը ձգտում է Եվրամիությանն անդամակցել պահպանողական դրոշի ներքո, այլ ոչ թե լիբերալիզմի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, Բուդապեշտում տեղի ունեցած պահպանողականների համաժողովի իր ելույթում անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիաներին, նշում էր, թե Վրաստանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր ազգային-կրոնական ինքնությունը և ավանդական արժեքները։

Հասկանալի է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող լիբերալ շրջանակները ծանր են տանում Վրաստանի անցումը պահպանողականների դաշտ և արագացնում են ճնշումը Թբիլիսիի ուղղությամբ, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը ամիսներ են մնացել, ու կարող է իրավիճակ փոխվել։

Նկատի ունենանք, որ հանրապետական Դոնալդ Թրամփը, որը, այս պահի հարցումների համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, պահպանողական ուժերի թեկնածուն է։ Պարզ երևում է, որ վրացական իշխանությունները հաստատակամ են սեփական արժեհամակարգը պահպանելու գործում, ու անհրաժեշտության դեպքում Արևմուտքից եկող ներգործություններին հակադրվելու հարցում։

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում այսյօր իշխում է «հայկական Սահակաշվիլին», որը ոչ միայն կորուստներ ու ավերներ է բերում մեր պետականության վրա, այլև հատուկ քաղաքականություն է վարում հայկական ազգային արժեհամակարգը քայքայելու ուղղությամբ և բացարձակ չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղեծրում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված սահմանապահ զինծառայողը 24 տարեկան է, ծնունդով՝ Աշոցքից․ Սարգսյան Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել ՇՏԱՊ․ Իրազեկման ակցիա Կառավարության շենքի դիմաց․ իրավիճակը լարված է (video) «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից Բաքվից ասացին՝ երբ և ինչու են սպասում Նիկոլին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մի քանի ժամով կդադարեցվի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Կառավարության մոտ իրավիճակը սրվեց, երբ ակցիա անողները ցույց տվեցին՝ ինչ է սպասվում Նիկոլին (video) Նոր մանրամասներ Բագրատաշենի տեռորից ու խայտառակ իրավիճակից (video) Բաբայան Սամվե՛լ, մտիր էդ ծակդ․ Նաիրա Զոհրաբյան (video) Իշխանությունը տանում են Նիկոլի տակից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Մեր ֆոնդը 36 միլիարդ է․ ու՞ր են անհետանում թոշակառուների փողերը (video) Առաջիկայում իրավիճակն այնպես է փոխվելու, որ զարմանաք․ Նաիրի Հոխիկյան (video) Անահիտ Ավանեսյանն արձագանքում է ՔՊ-ի ներսից հարձակումներին (video) Կառավարության դիմաց իրավիճակը լարվեց․ ստու՛մ ես Աննա Վարդապետյան․ Սևազգեստ մայրեր (video) Ականազերծվում, հանձնվում են թշնամուն ամենազորեղ, պաշտպանված շրջանները․ Դավիթ Շահնազարյան (video) ՇՏԱՊ․ Բագրատաշենի մաքսատանը տեռոր է․ մարդկանց թույլ չեն տալիս մտնել Հայաստան (video) Նիկոլը չկարողացավ երկար թաքցնել ռուսական գաղտնիքը (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլենք կեղծում են քաղաքացիների ձայնագրությունները․ Նաիրա Զոհրաբյան (video) Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am