Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում

Հրապարակի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ինչպե՞ս եք տեսնում, այն համահայկական դառնալու հեռանկար ունի՞, որ իշխանափոխության հիմք դառնա։

- Իսկապես անհրաժեշտ է, որ համահայստանյան դառնա շարժումը, որովհետեւ Տավուշի հարցը միայն Տավուշի հարցը չէ՝ Հայաստանի անվտանգության հարց է։ Տավուշը եթե զիջենք, Նիկոլ Փաշինյանը կշարունակի զիջումների շղթան, եւ մենք պետք է փաստենք, որ դիմադրություն կա, եւ մերժում ենք Հայաստանի մի մասը թշնամուն հանձնելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ շարժումը համահայաստանյան բնույթ ստանա։

- Եկեղեցու դեմ արշավն ինչո՞վ եք պայմանավորում՝ օրինակ, Բագրատ սրբազանին ռուսական ԿԳԲ-ի գործակալ ներկայացնելու փորձերը, վտա՞նգ են տեսնում նրա անձի մեջ։

- Դա շատ էժան քարոզչություն է իշխանությունների կողմից, որպեսզի փորձեն վարկաբեկել բոլոր այն գործիչներին, ովքեր դիմադրության մեջ են։ Նրանք հասկանում են, որ շարժումն ավելի է լրջանում եւ զորակցություն ստանում, եւ այդպիսով փորձում են վարկաբեկել եկեղեցին։ Վաղը կվարկաբեկեն այլ անձանց կամ կազմակերպություններին, կուսակցություններին, որ դիմադրության մեջ են։ Սա նշանակում է, որ իշխանություններն իրենց վտանգված են զգում, եւ շատ էժան, շատ վատ եւ շատ աղքատ քարոզչություն է սա։

- Երբ հետեւում եք Տավուշի շուրջ նախաձեռնությանը, ընդհանուր ընդդիմադիր դաշտի գործողություններին, տեսնո՞ւմ եք միավորվածություն, թե՞ դեռ որոշակի պառակտվածություն կա։

- Ես բավական լավատես եմ, տեսնում եմ, որ այսօր տարբեր շրջանակներ համաձայնում են միասնաբար, որովհետեւ այնքան վտանգավոր է Հայաստանի համար եւ Հայաստանի ժողովրդի համար Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ի նպաստ թշնամիներին, որ այսօր իսկապես լուրջ գիտակցություն կա, որ պետք է համախմբել բոլոր ուժերին, որոնք կարող են դիմադրել եւ ընդդիմանալ այս հանձնվողական քաղաքականության դեմ։ Ես բավական լավատես եմ եւ շատ եմ վստահում Հայաստանի ժողովրդին, որ Հայաստանի ժողովուրդը կարող է արթնանալ, ոտքի կանգնել եւ արգելել, որ հանձնվի Հայաստանը թշնամուն, որովհետեւ ապագան այդ է։ Երբ մենք ասում էինք, որ Արցախը Հայաստանի վահանն է, եւ եթե Արցախը հանձնվի, վաղը Հայաստանը կվտանգվի, ճիշտ այդ սցենարն է, որ տեղի է ունենում, Արցախը Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին, եւ հիմա մաս-մաս Հայաստանի տարբեր հատվածներ սկսեցին հանձնել թշնամուն։ Այսօր Հայաստանի գոյությունը հարցականի տակ է, Հայաստանի ժողովրդի ապագան հարցականի տակ է, եւ այս վտանգի առջեւ միասնականորեն բոլոր ազգային հայորդիները, ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնեն, որ արգելեն երկիրը հանձնել թշնամուն։ Ես տեսնում եմ, որ քայլերը դրական են եւ կարող են հաջողել այսօր, որովհետեւ տարբեր շրջանակներ գիտակից են այս վտանգին, եւ ես լավատես եմ, որ Հայաստանի ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կվայելի սփյուռքի զորակցությունը։ Նախ համահայաստանյան ծավալ պետք է ստանա, եւ երբ դա լինի, համահայկական բնույթ կտանք այս շարժմանը։

- Ֆրանսիայի հայկական համայնքը կիսո՞ւմ է Ձեր կարծիքը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցողի վերաբերյալ։

- Դժվար է պատասխանել, բայց շատ կարեւոր մաս կա, որ այսօր զորավիգ չի կանգնում Փաշինյանի քաղաքականությանը, որովհետեւ Արցախի համար պայքարել է Ֆրանսիայի համայնքը եւ սփյուռքն ընդհանուր առմամբ, որպեսզի Արցախը մնա հայկական, եւ Արցախը հանձնվեց։ Նաեւ հայկական սփյուռքը աշխատանք է տանում Հայաստանի անվտանգության մասով, ու երբ Հայաստանի տարբեր հատվածներ փոխանցվում են թշնամուն, սփյուռքը միայն կարող է դատապարտել ու չի կարող համաձայնել այս քաղաքականությանը։

- Որոշակի շրջանակներ քննադատում են եկեղեցուն, մասնավորապես Բագրատ սրբազանին, որ հոգեւորականը գործ չունի քաղաքականության մեջ։

- Ով որ նման բան է ասում, ծանոթ չի հայոց պատմությանը։ Եկեղեցին միշտ ունեցել է ազգային դեր եւ երբ որ եկեղեցին նաեւ դիմադրության մաս է կազմում եւ ժողովրդի թիկունքին է կանգնում, նշանակում է, որ հայ ժողովուրդն ուժ է ստանում իր պահանջներով, ուրեմն շատ լավ հասկանալի է, որ կառավարության շրջանակները կամ կառավարությունն ինքը, կամ վարչապետն ինքը, փորձում են վարկաբեկել Բագրատ սրբազանին, բայց Բագրատ սրբազանն ազգային մարդ է, եւ ինքը դիմադրության առանցքային կերպարն է։ Ընդհակառակը, պետք է զորակցել Բագրատ սրբազանին, եւ պետք է այդ շարժման ղեկավարն այդ ուժը ստանա եւ բոլորի զորակցությունը վայելի։ Բնական է, որ երբ փորձում են վարկաբեկել, նշանակում է՝ հասկանում են, որ նոր թափ է ստացել դիմադրությունը, եւ սա մեզ պիտի քաջալերի, նշանակում է՝ ճիշտ ուղղության մեջ ենք։

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Մեր ֆոնդը 36 միլիարդ է․ ու՞ր են անհետանում թոշակառուների փողերը (video) Առաջիկայում իրավիճակն այնպես է փոխվելու, որ զարմանաք․ Նաիրի Հոխիկյան (video) Անահիտ Ավանեսյանն արձագանքում է ՔՊ-ի ներսից հարձակումներին (video) Կառավարության դիմաց իրավիճակը լարվեց․ ստու՛մ ես Աննա Վարդապետյան․ Սևազգեստ մայրեր (video) Ականազերծվում, հանձնվում են թշնամուն ամենազորեղ, պաշտպանված շրջանները․ Դավիթ Շահնազարյան (video) ՇՏԱՊ․ Բագրատաշենի մաքսատանը տեռոր է․ մարդկանց թույլ չեն տալիս մտնել Հայաստան (video) Նիկոլը չկարողացավ երկար թաքցնել ռուսական գաղտնիքը (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլենք կեղծում են քաղաքացիների ձայնագրությունները․ Նաիրա Զոհրաբյան (video) Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան Շրջիկ երաժիշտներին չեն թույլատրի Երևանի կենտրոնական հատվածներում նվագել Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան Ընդամենը մի քանի քայլ է պակաս կարևոր հաղթանակից․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում (video) Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան Հուզիչ տեսարան․ Հայաստանի սահմանագլխին երգում ենք ՀՀ օրհներգը (video) Սևազգեստ մայրերը կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում Ես թքա՛ծ ունեմ դրանց վրա․ մեր գյուղը, որ չկա՛, մենք ու՞մ ենք պետք․ իջևանցի (video) «Խոպանչի» մարզպետին ուղարկելու ենք իր գործերին․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում (video) Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական Փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի․ Դանիելյան Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ Մի ժամ հետո ստեղ էլ ապագա կա՛, բայց ի՞նչ ապագա՛․ Սոթքի բնակիչ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am