«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է ստորագրեին պայմանագիր, որով ընկերության փայաբաժնից 12.5 տոկոսը պետք է տրվեր կառավարությանը։ Այսինքն՝ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացին հանդիսավորություն էին հաղորդել, կարես ոչ թե հանքարդյունաբերության ոլորտի մասնավոր ընկերությունից փայաբաժին ստանալու մասին էր խոսքը, այլ, ասենք, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական դաշնակցային պայմանագիր ստորագրելու։
Միջոցառմանը հրավիրվել էին ԶԼՄ-ներ, ինչի մասին վաղօրոք հանդիսավորությամբ հայտարարել էին, սակայն բուն միջոցառման օրը ԶԼՄ-ներին տեղեկացրել էին, որ միջոցառումը տեխնիկական պատճառներով չեղարկվում է։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ հարցնելով , թե այդ ի՞նչ տեխնիկական խնդիրներ են, որոնք շուրջ 1 ամիս է հնարավոր չի լինում հարթել։
Ե՞րբ է ընկերությունը մասնաբաժինը փոխանցելու կառավարությանը։ Նախարարությունից մեզ պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
Մնում է պարզել, թե այդ ինչ տեխնիկական խնդիր էր, որի պատճառով չեղարկվեց անոնսված միջոցառումը եւ ինչպես հարթվեց այն»:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը