«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց․

«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով:

Առաջին կետում իշխանությունը նշում է, մեջբերում եմ` «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է:

Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից:

Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում, քարտեզները շատ ճգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր:

Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճե տրվել է Հայաստանին և Ադրբեջանին:

Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված՝ Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։

Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում:

Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։

Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը:

 

Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել:

Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին:

 

Դատախազությունը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Նախնական տվյալներով` պայթել է հեղուկ գազի ցիստեռնը. ՆԳՆ խոսնակ ՈՒժգին պայթյուն՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ Armlur Շղթայական ավտովթար․ բախվել են Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը լրագրող է Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները Խաղաղության պայմանագրի կնքումն առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության անհնար է․ Ալիև Շատ կարճ ժամանակ ունենք, որ վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է «Դուք վճարում եք, որ ձեզ ստեն, խաբեն, վախեցնեն, մոլորեցնեն»․ Բագրատ Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության գործելաոճի մասին Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը. Բագրատ Սրբազան Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է "Կիստուկ" Հովիկը Նիկոլի ու Էլչիբեյի նմանությունը չի տեսնու՞մ ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ նոր ոչ մշտական ​​անդամ է ընտրվել Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը․ ՌԴ փոխարտգործնախարար Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին Ալիևը օկուպացված հայկական Շուշին կապել է Միջին միջանցքի հետ «Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am