«Գողն» ու նախկինի նախկինը՝ «կատաղած շների» մասին (vidoe)

Այսօր ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցն է ներկայացնում։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, Հակոբյանին հարց ուղղելիս մի քանի նկատառումներ արեց․ «30 տարի է պետություն-մամուլ, քաղաքացի-մամուլ կապը չի հաստատվում։ Մամուլն այսօր ամենաոչթափանցիկ կառույցն է, որը մենք փաստում ենք։ Պետք է թափանցիկ լինի, ովքեր են մամուլին ֆինանսավորողները․․․»։

Արձագանքելով Սուքիասյանի խոսքին՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ իրենք փորձում են վերահսկողություն սահմանել,սակայն ճնշումներ չեն կարող գործադրել․ «Մեզ մոտ և ամբողջ աշխարհում փորձում են շատ մեծ ճնշման տակ չդնել մամուլին, քանի որ մամուլը «ժողովրդավարության կատաղած շներն են»․․․»։

Խաչատուր Սուքիասյանն էլ իր հերթին ավելացրեց, որ այլ երկրներում մամուլը թափանցիկության հետ կապված խնդիր չունի, բայց շատ ավելի ազատ է․ «Ասում են մամուլն ազատ է լինում, բայց միևնույն ժամանակ թափանցիկ։ Սակայն ո՞վ ասաց, որ այլ երկրներում ասում են՝ ֆոլգայի մեջ փաթաթած փողերը բեր, տար բաժանի․․․»։

 Հատկանշական է, որ այսօր մամուլի թափանցիկությունից, փող բաժանելուց խոսում են մարդիկ, որոնցից մեկը հաստատված ու ապացուցված գող է, իսկ մյուսը՝ նախկինից նախկին, ում անունը հաճախ շրջանառվել է այս կամ այն անձանց գումարով աջակցելու հետ։

2012 թ. դեկտեմբերի 24-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով գործ էր հարուցվել այսօրվա ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի նկատմամբ։

Այս ժամանակ Տիգրան Հոկբյանն ընդունել էր իր մեղքը, ավելին՝ այդ մեղքի մի մասը բարդել գործընկերոջ` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի եղբոր վրա։

Դատարանը հաստատված էր համարել Տիգրան Հակոբյանի մեղավորությունը։

Իսկ նախկին գործարար, այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ լինելով նախկինից ամենանախկինը, սիրում է խոսել նախկինների մասին, անընդհատ օրինակներ է բերում նախկինների «թալանի» մասին։

դիտվել է 725 անգամ
Լրահոս
ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն» Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք» Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի «Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video) Նախագիծն ԱԺ օրակարգում է Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video) «Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video) Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am