Ի՞նչ հեղինակության մասին են խոսում

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու դեմ ընդվզող քաղաքացիներին ճնշելու, ռեպրեսիաների ենթարկելու կույր գործիք, ուղղակիորեն ակնհայտ է: Համոզվելու համար բավարար է մի քանի վայրկյան դիտել ոստիկանների մասնակցությամբ ցանկացած տեսանյութ, և կփարատվեն վերջին կասկածները: Ոստիկանական թիրախավորված բռնության են ենթարկվում նույնիսկ ծերերը, կանայք, երեխաները, 6-7 հոգով, «կերած-խմած» բերետակիրները վրա են տալիս համեստ մարմնակազմվածքով 1 հոգու վրա, քաշքշում, հրում, խփում գետնին, դե, գոնե կսմթում...

Եվ ահա, նման խայտառակ վարք դրսևորող ոստիկանությունը հանդես է եկել ոչ այն է՝ հայտարարությամբ, ոչ այն է՝ հաղորդագրությամբ, որի մեջ ասվում է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Սա ուղղակի զարմանահրաշ, եթե չասվի՝ հոգեկսմթիչ հայտարարություն է: Ուրեմն, ժողովրդի դեմ ռեպրեսիաների ելած ոստիկանությունում կարծում են, թե դեռ կարող են խոսել հեղինակության մասին, որն էլ, իբր, վնասվում է: Մեկ էլ՝ իբր ոստիկանության մասին սխալ տեղեկություններ են տարածվում: Լո՞ւրջ:

Այդ ո՞ր ոստիկանության մասին եք խոսում. այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցը Փաշինյանի ավտոշարասյան կազմում վրաերթի ենթարկելու միջոցով սպանել է Սոնա Մնացականյանին ու նրա՝ չծնված երեխային, ու մնացել է անպատի՞ժ: Այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցներն իրենց պահպանության ու պաշտպանության տակ գտնվող ձեռնաշղթայված անձնավորությանը նպատակադրված թողնում են ոստիկանական մեքենայի մեջ այնպես, որ «ինչ-որ դիմակավորված» անհայտ անձինք հարձակվեն, բռնություն ու անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնեն տվյալ հայ մարդու նկատմամբ: Այն ոստիկանությա՞ն, որը դարձել է բացառապես մեկ անձի պաշտպանություն իրականացնող կառույց: Այն ոստիկանությա՞ն, որի ներկայացուցիչները «Եռաբլուրում» քաշքշում էին զոհվածների ծնողներին, մայրերին, քույրերին:

Չէ, մենք գիտենք, որ ոստիկանությունում էլ կան կարգին մարդիկ: Բայց... փաշինյանական պարգևավճարների համար բոլոր «կարմիր գծերն» անցնելը չի կարող որևէ արդարացում ունենալ, նույնիսկ «հրամանն» ու «տուն պահելը»: Յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք: Ոստիկաններն էլ ունեն: Այս ճակատագրական օրերին ամեն մեկն ինքն է ընտրում իր ազգի, ժողովրդի, երկրի կողքի՞ն լինել, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Կա՛մ, կա՛մ: Կիսահղի պարզապես հնարավոր չէ լինել:

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե․․․ Բագրատ Սրբազան (video) Բագրատ սրբազանը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորության մասին (video) Մասիսում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակը Ալեն Սիմոնյանն ո՞վ է, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում․ Բագրատ Սրբազան (video) Կառավարությունը ոչ կոմպետենտ է, չկարողացան կանխարգելել, որ այդ աստիճանի աղետ տեղի չունենա․ Բագրատ Սրբազան Կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր չունի, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են․ Բագրատ Սրբազան «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր Մեր խնդիրն է՝ իրական բանակցությունների հասնել, ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է․ Սրբազան Ալենը հույս ունի՝ մինչև 2026-ը մնալու՞ ա, ես խիստ կասկածում եմ․ Միհրան Մախսուդյան (video) ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան Փաշինյանի հեծանիվ քշելը ցույց է տալիս, որ վախենում է հանրությունից. Ստեփան Դանիելյան Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ Ալենը մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում․ Սուրեն Պետրոսյան (video) Ստեփանավանում «BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ հոսպիտալացվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա Այսօր բանակցություններ գոյություն չունեն, Ադրբեջանը խոսում է սպառնալիքի և պարտադրանքի լեզվով, մեր խնդիրն է՝ բանակցությունները դարձնել իրական և բազմակողմանի․ Բագրատ Սրբազան Շատ բնական է, որ այս փուլում այդ հարաբերությունների, կարելի է ասել, չգոյության պայմաններում ենք գտնվում Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից Բագրատ Սրբազանն ասուլիս է տվել միջազգային լրատվամիջոցներին Ալիևին զգուշացնում եմ՝ Հայաստանում քո ծառան շուտով հեռանալու է․ Բագրատ Սրբազան (video) 25 տարվա աշխատանքս գետը տարավ. Ալավերդիում մարդիկ դեռ ուշքի չեն գալի Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին Ալե՛ն, հլը զանգիր Քննչականի Գոռիկին, իրար ասելու բան ունեք․ Աննա Մկրտչյան (video) Սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, հարվածել է նրա դեմքին Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am