Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում

yerkir.am-ը գրում է. Անդրկովկասում սկսվում է նոր շախմատային աշխարհաքաղաքական պարտիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Հունգարիայում ընթացող պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի (Conservative Political Action Conference, CPAC) բացման արարողությանը, ինտրիգային հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «Վրաստանը շուտով կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ» եւ «կկարողանա զգալի ներդրում ունենալ Եվրամիության ամրապնդման, կայուն արժեքների վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործում»: Ինտրիգն այստեղ այն է, որ բառացիորեն նախօրեին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Վրաստանի վերաբերյալ՝ Եվրախորհրդին կոչ անելով երկրի համար չբացել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցույոթւնները, քանի դեռ օրակարգում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը։ Թբիլիսիի իշխանությունները 2023 թ-ի մարտին զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հետ կանչված այս օրինագծի կրկնակի նախաձեռնումը պատճառաբանել Վրաստանում արտասահմանյան դոնորների կողմից արմատական խմբերի եւ կուսակցույթունների գաղտնի ֆինանսավորումների ավելացումով՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։ Բանաձեւում նշվում է․ «օրինագիծն անհամատեղելի է ԵՄ արժեքների եւ ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հավակնութոյւններին, վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությանը եւ վտանգում երկրի եվրատլանտյան ինտեգրումը»:

Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարը որոշել է այսպես կոչված «հայեցակարգային ուղղում» կատարել։ Նրա խոսքով՝ Թբիլիսին «պայքարում է «գործակալապետության» դեմ՝ պաշտպանելով եվրոպական գաղափարը, որը հիմնված է ազատության, հավասարության, թափանցիկության եւ ճշմարտության վրա»՝ ակնարկելով, որ խոսքը միայն ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից կառավարվող գործակալների մասին չէ: Նրա խոսքով՝ «պարադոքս է, բայց ընդդիմությունը կանգնած է անթափանցիկության, խավարի կողքին այն ֆոնին, երբ մոտ ժամանակներս Եվրամիությունն ինքը շատ ավելի կոշտ կընդունի արտասահմանյան ֆինանսավորման մասին օրենքը»: Այդ պատճառով, ըստ Կոբախիձեի, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը կօգնի պահպանել Վրաստանի ինքնիշխանությունը եւ կապահովի մերձեցում Եվրամիության հետ, այլ ոչ թե կվնասի այդ գործընթացին»։ «Եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, -- ընդգծում է նա, - մեզ հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ։ Այսօր Վրաստանն ավելի վատ վիճակում կլիներ, քան Ուկրաինան 2022 թ-ին»։ Նա կարծում է՝ օրենքի ընդունումը կխանգարի «մեկ անգամ եւս գունավոր հեղափոխություն» կազմակերպելու փորձերին։

Բայց հիմա Թբիլիսին հարցը կատեգորիկ է դնում՝ ով է ում ավելի շատ պետք՝ Վրաստա՞նը Եվրոպային, թե՞ հակառակը։ Տվյալ դեպքում խոսքը քննարկման հարթությունում չի տարվում այն մասին, թե, այնուամենայնիվ, որ քաղաքակրթությանն է պատկանում Վրաստանը՝ եվրոպական, թե ասիական։ 2023 ի դեկտեմբերին Կոբախիձեն, խոսելով ԵՄ-ում Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործնական օգուտների մասին, նշել էր՝ «չկա որեւէ կոնկրետ, շոշափելի օգուտ՝ կապված ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի հետ ֆինանսկան եւ տնտեսական առումով», եւ որ «դա կարեւոր քաղաքական ուղերձ է»։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին կապում են ԵՄ-ի նախաբազուկին, որպեսզի նեղացնեն նրա հնարավորությունները՝ մասնակցելու ոչ միայն տարածաշրջանային այլ ինտեգրացիոն գործընթացներին։ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ դժգոհություն են դրսեւորում Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ «Վրացական երազանքի» վարած արտաքին քաղաքականությունից, իսկ այժմ նրանք մտադիր են տարածաշրջանում ստեղծել «Վրաստան - Հայաստան ժողովրդավարական դաշինք»՝ այն հակադրելով «ավտորիտար, բայց ինքնիշխան Ադրբեջանին»։ Պատահական չէ, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն զգուշացրել է՝ «ԵՄ-ն պատրաստվում է համաշխարհային պատերազմի»։ Այսինքն՝ ստացվում է, որ Բրյուսելը, Թբիլիսիին կոչ անելով «վերադառնալ եվրոպական ուղի եւ չոգեշնչվել Մոսկվայից», նրան պատերազմի է կանչում։

Մի խոսքով, ըստ The Heritage Foundation-ի, Վրաստանում «շատ բան է սկսել եռալ ու այնպես եփել, որ արժանի է ուշադրության»։ Այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան գործընկերները Վրաստանի կերպարն էին նկարում որպես «տարածաշրջանում փոքր եւ միակ ժողովրդավարություն», անցել են։ Իսկ նրա ներկայիս քաղաքական գործիչների հայտարարութոյւնները, որոնք «կառուցված են ազատության եւ ազատականության առումով», դառնում են ընդամենը բուտաֆորիա, որը քողարկում է տարածաշրջան պատերազմ բերելու ձգտումը՝ Ռուսաստանի հետ դիմակայության գործոնն «առաջին պլան բերելու» համար։ Նման պայմաններում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, «Կոբախիձեն հայրենիքում հանդես է գալիս որպես մեծ շախմատիստ, քանի որ Վրաստանի բազմադարյա պատմության մեջ շախմատը աշխարհաքաղաքական խաղ է»: Նրա խոսքով՝ «ազգային ինքնության եւ մշակույթի պահպանումն իսկապես շախմատային գրոսմայստերի վարպետությունն է»:

Սակայն նոր «շախմատային աշխարհաքաղաքական պարտիան» Անդրկովկասում դեռ նոր է սկսվում։ Նրա գլխավոր մասնակիցների գլխավոր քայլերը դեռ առջեւում են։

 

Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյան

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան Հուզիչ տեսարան․ Հայաստանի սահմանագլխին երգում ենք ՀՀ օրհներգը (video) Սևազգեստ մայրերը կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում Ես թքա՛ծ ունեմ դրանց վրա․ մեր գյուղը, որ չկա՛, մենք ու՞մ ենք պետք․ իջևանցի (video) «Խոպանչի» մարզպետին ուղարկելու ենք իր գործերին․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում (video) Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական Փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի․ Դանիելյան Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ Մի ժամ հետո ստեղ էլ ապագա կա՛, բայց ի՞նչ ապագա՛․ Սոթքի բնակիչ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան Սրբազանի անեկդոտը Փաշինյանի մասին (video) Ես պաշտոնապես հերքում եմ դրանց ասածը․ ադրբեջանցիներն այդկերպ հետ չե՛ն քաշվելու․ Հակոբ Ավետյան (video) 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան. Շաիրօղլու Փաշինյանին հասցրել ենք խուճապային վիճակի․ լուծելու ենք հարցը․ Գառնիկ Դանիելյան (video) Արդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգ Վայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը. Քաղաքագետ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա․ Պուտին Դպրոցի տնօրեններին կանչել են մարզպետարան, որ մեր հանրահավաքին չմասնակցե՞ն․ պարզելու ենք․ Սրբազան (video) Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան Արցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները. Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am