Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է երեկ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկված գնդապետ Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը ընտրելու հարցով դատական նիստը: Առավոտյան այցելել էի Երևանի ՁՊՎ և տեսակցել նրան: Վահագնի արյան ճնշումը գիշերը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապ օգնություն կանչել, առավոտյան ինքնազգացողությունն էլի լավ չէր, նորից շտապ օգնություն էին կանչել:

Մեծ թվով փաստաբաններ ընդգրկվել են Վահագն Մախսուդյանի պաշտպանության գործին: Ցավոք սրտի, Հայաստանում կյանքը ցույց է տալիս, որ փաստաբանի փաստարկները հիմնավոր կարող են լինել, երբ դատավորն անկախ է, իսկ այս դեպքում, թեև հերթապահն Աջափնյակի դատարանն էր, բայց գործը հատուկ բերել են Ավանի դատարան, որովհետև այսօր դատավորը Մայիս Մելքոնյանն է, հայտնի նրանով Հանրապետություն կուսակցության անդամ և նրա նախագահությամբ բազմաթիվ քաղաքական դրդապատճառներով կալանավորման որոշումներ են եղել:

Վահագն Մախսուդյանը երեկ Իջևանի ճանապարհին ոստիկանական ուժերի կողմից բռնի բերման էր ենթարկվել, բայց իշխանությունները, լավ հասկանալով, որ Տավուշի ոստիկաններից շատ շատերն առնվազն նրա հորը՝ Միհրան Մախսուդյանին ճանաչելով իբրև փորձառու զինվորական, իբրև երկիրը պահած զինվորական, կարող էին չկատարել քաղաքական պատվերը, ստիպված Երևանից գունյզգույն հագուստներով դիմակավորված ոստիկանական ոհմակ էին ուղարկել:

Այս իշխանությունը և դրան ենթարկվող իրավապահ համակարգն այս հարցում կրկին անցնում է կարմիր գիծը՝ ընտանիքի միջոցով շանտաժն ու վախեցնելը: Իրականում, Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից»:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Արմավիրում «Ford Fusion»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 4 վիրավորներից մեկն անչափահաս է Կառավարության որոշմամբ 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին` հրատապ խնդիրներ լուծելու համար. Գնել Սանոսյան Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ. Կառավարությունը որոշում է ընդունել Երկու պատճառով այդ մարդը չի եկել. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա հավաք, որտեղ ուղերձով հանդես կգա Բագրատ Սրբազանը Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների հաղթահարմանը. Վեհափառ Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա Սարդարապատում` persona non grata. «Քաջ Նազարը» գնում է Ապարան․ MediaHub Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են Freenews TV-ն՝ ՀՌՀ-ի ուշադրության կենտրոնում. հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով Իշխանությունը մանթրաժի մեջ է Մենք շատ անելիք ունենք այսօր, որպեսզի Սարդարապատն էլ չգողանան մեզանից․ Սրբազան ԿԿՀ-ն իրականացրել է՝ մարզային այցից հայտնի Արմեն Ղուլարյանի 2021-2022 թվ.- երի հայտարագրերի վերլուծություն Հեղեղը, ոստիկանները, ցուցարարները փակել են ՀՀ սահմանները․ իշխանությունը չի հասկանում՝ որքան է վնասում երկրի զարգացմանը ՔՊ-ական պատգամավորի հայտարարագրում իշխանության «սրտի» ԿԿՀ-ն անարժանահավատություն չի նկատել Փաշինյանը Սարդարապատ չի գնալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սարդարապատ Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am