«Կոնվերս բանկի» մասնաճյուղը թալանելու դեպքը բացահայտվել է. կան ձերբակալվածներ և հետախուզվող /տեսանյութ/

Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը: Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից: Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն: Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից: Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարոնակվում է: Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է»։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար ՔՊ֊ականի համար միևնույն է` ՀՀ տարածքը կարող է բաղնիք կոչվել «Ավինյա՛ն, դե հերքի կամ հաստատի․ 560 հազար դոլարն ու՞ր ա»․ Արթուր Չախոյան (video) Շմոլ գազից թունավորում՝ Նոր Խարբերդում․ ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են 10 կմ/ժ արագությամբ իջնելու ենք ու քաղաքը կոլապսի ենթարկենք․ վարորդներ (video) Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video) Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը (video) «Ասֆալտչի՛կ իշխանություն, ռեկե՞տ ես անում». Տաքսիստները նամակ հանձնեցին կառավարություն Մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Լոնդոնը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը «Ասֆալտչիկ իշխանություն» էս ի՞նչ եք անում վարորդների գլխին․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության դիմաց (video) Արտակարգ դեպք՝ Երևանում Թրամփի սուտը․ համաշխարհային քաոս է հասունանում․ Արթուր Չախիկյան (video) Միքայել Սրբազանը Սուրբ Գայանե վանքում է․ մասնակցում է Տաթև սրբազանի վեջին օծման պատարագին Շիկահեր առնետ Կայան... Մեդվեդև #ՈՒՂԻՂ․ 2025 թվականին Նիկոլի ընտանիքի եկամուտները․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Խի՞ ա Մասիվի թաղապետը «կռուտիտ» արել․ Արթուր Չախոյան (video) Տեր հայր, կասեք՝ քանի՞ անգամ թու-թու-թու ասեմ, որ ինձ աչքով չտան Արդեն ԱԺ փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու. Արմինե Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am