Խոշոր ավտովթար՝ Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ. 32-ամյա վարորդը «X6»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել

Հոկտեմբերի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովնաթան փողոցի բնակիչ, 32-ամյա Գագիկ Մարտիրոսյանը իր վարած BMW-X6 մակնիշի X435TK163 ռուսական համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի 35LQ811 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 35VS209 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 35СN768 համարանիշի և Volkswagen մակնիշի 34TD252 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում վարորդները արդարացիորեն նշում էին, որ մեկուկես ժամից ավելի է, սպասում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն բարեհաճում ժամանել վթարի վայր, ինչի պատճառով էլ ճանապարհային ոստիկանները վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր որոշ վարորդներ չկայանեն իրենց ավտոմեքենաները և խցանում տեղի չունենա: Բոլոր վարորդները հետաքննիչի որոշմամբ ենթարկվել են բժշկական քննության, պարզվել է, որ նրանք բոլորը գտնվել են սթափ վիճակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար ՔՊ֊ականի համար միևնույն է` ՀՀ տարածքը կարող է բաղնիք կոչվել «Ավինյա՛ն, դե հերքի կամ հաստատի․ 560 հազար դոլարն ու՞ր ա»․ Արթուր Չախոյան (video) Շմոլ գազից թունավորում՝ Նոր Խարբերդում․ ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են 10 կմ/ժ արագությամբ իջնելու ենք ու քաղաքը կոլապսի ենթարկենք․ վարորդներ (video) Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video) Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը (video) «Ասֆալտչի՛կ իշխանություն, ռեկե՞տ ես անում». Տաքսիստները նամակ հանձնեցին կառավարություն Մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Լոնդոնը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը «Ասֆալտչիկ իշխանություն» էս ի՞նչ եք անում վարորդների գլխին․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության դիմաց (video) Արտակարգ դեպք՝ Երևանում Թրամփի սուտը․ համաշխարհային քաոս է հասունանում․ Արթուր Չախիկյան (video) Միքայել Սրբազանը Սուրբ Գայանե վանքում է․ մասնակցում է Տաթև սրբազանի վեջին օծման պատարագին Շիկահեր առնետ Կայան... Մեդվեդև #ՈՒՂԻՂ․ 2025 թվականին Նիկոլի ընտանիքի եկամուտները․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Խի՞ ա Մասիվի թաղապետը «կռուտիտ» արել․ Արթուր Չախոյան (video) Տեր հայր, կասեք՝ քանի՞ անգամ թու-թու-թու ասեմ, որ ինձ աչքով չտան Արդեն ԱԺ փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու. Արմինե Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am