Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալների

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին 

Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։

Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նա նաև ազդեցիկ գործարար է, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում և համաշխարհային կրթական ծրագրերում:

2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:

Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

 

Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։
Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:
Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:
COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

##

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 694 անգամ
Լրահոս
Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video) Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am