ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև որոշ իշխանամերձ շրջանակների հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ հենց իշխանական ուժն է կազմակերպել քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ խոշտանգումը, ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները, այո՛, հանցակցել են բռնարարքին՝ առնվազն քաղաքացուն մենակ և անօգնական թողնելով ու գնալով։ Նրանք եղել են այս կազմակերպված, ակնհայտ՝ կազմակերպված, ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ոչ կազմակերպիչներ։
Երեկվա, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, իշխանամերձ քաղաքագետ Մկրտչյանի՝ ուղիղ բռնության կոչ պարունակող հայտարարությունը հիմք են մեզ համար հայտարարելու, որ սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից։ Սա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ։Սա ուղիղ կազմակերպված է իշխող քաղաքական ուժի կողմից՝ որպես պատժի և ահաբեկման գործողություն մի անձի նկատմամբ, ով բավականին կոշտ՝ առերես քննադատել է ՔՊ-ական պատգամավորին։
Սա առաջին դեպքը չէ, որ ՔՊ-ական պաատգամավորների հետ կապված ոչ հանցավոր, բայց կոշտ քաղաքացիական դիրքորոշումը, խոսքը բերում են անհամաչափ արձագանքի։ Նույն Նարեկ Մալյանի գործը կարող ենք հիշել, երբ նա լայվի մեջ հիշում էր ինչ-որ տեղեր գնալու և սուրճ խմելու մասին»,- ասաց փաստաբանը։
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը