Պատգամավորին ստիպեցին «փոշմանել»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար:Այսպիսով, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ է բարձացրել:

Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաեւ հետաքրքրվել էինք նրանից՝ արդյոք պատրաստվում է ոստիկանություն դիմելու եւ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու.«Ո՛չ, նա ո՞վ է, նա ո՞վ է, որ դիմեմ ոստիկանություն» բարկացած նետել էր իշխանական պատգամավորը:

Բայց, ժամեր անց իրավիճակ է փոխվել:Գրեթե բոլոր ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, «խիստ դատապարտեցին» միջադեպը եւ ձեռքի հետ էլ հստակ ուղղորդումներ տվեցին իրավապահներին, որ քաղաքացի Սամվել Վարդանյանին պատասխանատվության ենթարկեն:

Միջադեպին առաջինն արձագանքեց Ալեն Սիմոնյանը.«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթեւեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որեւէ մեկը չկասկածի»,-տելեգրամի իր ալիքում գրել էր նա:

Այնուհետեւ նրան միացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:

Ահա իր թիմակիցների բարձրացրած աղմուկից ու ցուցումներից հետո ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, որը սկզբում հարկ չէր համարում դիմել ոստիկանություն, գնացել ու դիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Վարդանյանի, ինչից հետո վերջինս առայժմ 72 ժամով ձերբակալվեց: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել այս դեպքում, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ. տեսնենք՝ քննությունն ինչ ընթացք կունենա: Համենայնդեպս, քննչական կոմիտեին քաղաքական պատվերը իջել է հրապարակային կերպով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 7256 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am