Տարոն Մարգարյան. «Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում»

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը: «Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մեր երևանցիներին մաղթում եմ խաղաղ երկինք ու ջերմ տրամադրություն, որ բոլորս միասին այսօր ի սրտե տոնենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը: Այսօր այստեղ են տարբեր գերատեսչությունների, ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց նվիրված աշխատանքով իսկապես ծառայել են Երևանին ու երևանցիներին: Մենք ընտրել ենք լավագույններից լավագույններին, ովքեր այսօր կպարգևատրվեն թե՛ ՀՀ Նախագահի, թե՛ ՀՀ ԱԺ նախագահի և թե՛ ՀՀ վարչապետի պետական բարձր պարգևներով: Ներկաներից շատերը կպարգևատրվեն նաև իմ կողմից: Ինչ խոսք, դժվար է ընտրել լավագույններից լավագույններին, բայց այդ դժվարությունը նաև փաստում է, որ Երևան քաղաքի զարգացումը հաջորդ տարիներին լինելու է շարունակական և այդ զարգացման գործում իրենց կարևոր ներդրում ունեցող մեր բոլոր մյուս համաքաղաքացիները ևս անպայման գնահատվելու են մեր կողմից: Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով առողջություն և հաջողություն ձեր ընտանիքներում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տոնական ընդունելության շրջանակում, տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար, Երևանի քաղաքապետը տարբեր պարգևներով պարգևատրել է մի շարք անձանց:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Լուսանկարներ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am