Ավտովթար Լոռու մարզում. վառելափայտով բարձված ЗИЛ-ը 10 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է Սեդվի գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասով հոսող Սեդվի գետում բեռնատար ավտոմեքենա կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ ЗИЛ մակնիշի 35 ԼZ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սանահին Կայարան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հետ ընթանալով՝ մոտ 10 մետր բարձրությունից ընկել է գետը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարը տեղի է ունեցել գիշերը։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել վառելափայտով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am