Գարո Փայլան․ «Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը»

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Մեջլիսում բյուջետային պլանավորման հանձնաժողովում հարկային նոր օրենքների և հիմնադրամների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է, որ  հայ համայնքի հիմնադրամները 5 տարի է՝ զրկված են ընտրություններ անցկացնելու իրավունքից։ «5 տարի առաջ մեզանից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։ Փայլանի խոսքին արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունը։ Խոսեմ իրենց հետ»։ Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական լքյալ եկեղեցիների հարցին՝ նշելով, որ Թուրքիայի արևելքում մոտ 6 հազար եկեղեցի է եղել, որոնցից 80-90-ն է մնացել։ Ըստ պոլսահայ պատգամավորի՝ 6 հազար եկեղեցիների մեծ մասը լքված ու խոնարհված են՝ մի մասը դեռ հիմքեր ունեն, մի մասի հիմքերն էլ փլուզվելու վրա են։ Փայլանը նաև ընդգծել, որ 6 հազար եկեղեցուց 4 հազարը գրանցված է անհատների անվամբ։ Փայլանի խոսքերով, եթե 10 տարի ևս այդ կառույցները պահպանելու համար միջամտություն չլինի, նրանցից ոչինչ չի մնա։ Պոլսահայ պատգամավորը խոսել է պետական հատուկ քաղաքականույթան անհրաժեշտության մասին, որը տեր կկանգնի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների պատմությանը: «Ձեզ այսպիսի հայտարարություններ ցույց տամ․ «Վաճառվում է եկեղեցի»։ Հնարավո՞ր է արդյոք հայտարարարություն տալ․ «Վաճառվում է մզկիթ»։ Այս տեսանկյունից մեր համատեղ պատմությանը, բոլորի պատմությանը, բոլոր ժողովուրդների պատմությանը տեր կանգող պետական քաղաքականություն է անհրաժեշտ»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք» «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» արդեն համաձայնեցված է. թուրք պատգամավոր Ու՞մ ես խաբում․ թե բա զենք եք առել․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) «Այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…». Տաթև Հայրապետյան ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով «Նիկո՛լ, գյումրեցիների փողը չե՛ս լափելու»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի 10% ներմուծման գլոբալ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել Իրանում ռազմական ուղղաթիռն ընկել է մրգի շուկայի վրա․ կան զոհեր Զբաղվելու՞ եք Աննա Հակոբյանի հիմնադրամի անվճար դասընթացներով․ հարց՝ ՀԿ նախագահին (video) Վեհափառ Հայրապետի ու Միքայել սրբազանի հանդիպումը՝ Էջմիածնում (video) #ՈՒՂԻՂ․ Առաջիկա ընտրություններից Փաշինյանը սարսափած է․ նա տիրապետում է հանրային տրամադրությանը (video) Նախկին դատախազի հանելուկային մահը․ պահեստազորի գնդապետ (video) Հլը խախանդ ենք, բայց սպասե՛ք․․․ տաքսու վարորդ (video) «Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար ՔՊ֊ականի համար միևնույն է` ՀՀ տարածքը կարող է բաղնիք կոչվել «Ավինյա՛ն, դե հերքի կամ հաստատի․ 560 հազար դոլարն ու՞ր ա»․ Արթուր Չախոյան (video) Շմոլ գազից թունավորում՝ Նոր Խարբերդում․ ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են 10 կմ/ժ արագությամբ իջնելու ենք ու քաղաքը կոլապսի ենթարկենք․ վարորդներ (video) Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am