«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ:
Դեռեւս 2015 թվականին այս մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար:
Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ՃԵԿ կանոնները խախտելու համար վարջապես ե՞րբ են տուգանվելու այլ, մասնավորապես ռուսական համարանիշով ավտոմեքենաների վարորդները: Նա պատասխանեց, թե «…հիմնական տեխնիկական խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Հիմա ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ»: Ըստ նրա՝ մինչեւ տարեվերջ խնդիրը կկարգավորվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը