«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա եւս հարցաքննեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իրավապահները ձերբակալել էին ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանին, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանին, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանին ու Էդվարդ Քառյանին, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց:
Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը