«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում եւ չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կփլուզվեն: «Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրեւների պատճառով մի օր սողանքը կատիվանա եւ այդ տները կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երեւի ուզում են մեզ վերեւից նայել»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությամբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը