«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարեց, որ Երևանի ավագանու նիստերին կամ Ազգային ժողովում անթույլատրելի վարքագիծ չտեսնելու համար պետք է փոխել ամբողջ քաղաքական համակարգը: «Այս հին էլիտայի ներկայացուցիներին՝ ՀՀԿ-ականներին ընդհանրապես պետք է քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չտրվի: Մենք նաև ցանկանում ենք, որպեսզի ՀՀԿ-ն անցնի դատապարտման ճանապարհով, որովհետև եթե մենք չենք դատապարտելու այդ կուսակցությանը, ապա նրա այդ քաղցկեղածին բջիջները շարունակելու են մնալ մեր հասարակության մեջ և նորից արատավոր երևույթներ տարածել»,- ասաց Փոստանջյանը:
Հա հավելեց, որ ավագանու նիստում տեղի է ունեցել խուլիգանություն, ինչը քրեորեն հետապնդելի արարք է. «Ցավը նրանում է, որ այս անձն արդեն հերքել է, որ իբր թե ինքը մեզ չի անպատվել ու հայհոյել: Եթե մեր նկատամբ չէ այդ հայհոյանքը հնչեցրել, այլ ուղղակի դահլիճում է հնչեցրել, այստեղ արդեն խուլիգանություն է: Իսկ եթե նա առողջական խնդիրներ ունի, ապա մենք խնդիր ունենք հիվանդ մարդու հետ, մեկ այլ տիրույթ պետք է փոխանցվի հարցը: Եթե հիվանդ է, հիվանդ մարդուն պետք է բուժել»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը