«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը, «Հայելի» ակումբում խոսելով Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր նախաձեռնության մասին, կարծիք հայտնեց, որ դրական է համարում առաջարկվող փոփոխությունները:
Նրա խոսքով՝ երբ Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար նշանակվեց, ինքը շատ ուրախացավ. «Շատ հետաքրքրեց ինձ, որ լինելով ոչ զինվորական՝ նա ստանձնեց ղեկավարի դերը, շատ ուրախացա, որ ռեֆորմներ կլինեն բանակում, դրանք ուղղակի անհրաժեշտ են բանակին, որովհետև բանակը կենդանի մարմին պիտի լինի, աշխույժ, զարգացող օրգանիզմ պետք է լինի: Վիգեն Սարգսյանի առաջարկներն արդեն մեծագույն պլյուս են»:
Ըստ նրա՝ չնայած կան մի քանի թերություններ ու տեխնիկական հարցեր, սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ նախագիծը լավն է:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ն ռազմական կառույցին Վովա Վարդանովն ասաց, որ այն մեզ համար ոչ պետքական է եղել:
Նրա խոսքով՝ անմտություն է հույսը դնել Ղազախստանի, Ղրղըզստանի կամ Բելառուսի վրա: Ըստ նրա՝ անմտություն է նաև հույսը դնել Ռուսաստանի վրա:
Բանախոսի համոզմամբ՝ բանակը ոչ թե միայն Հայաստանում բնակվող ազգաբնակչության բանակը պետք է լինի, այլ ամբողջ հայ ազգի. «Բոլորս հպարտությամբ Մոնթեի անունն ենք տալիս՝ մոռանալով, որ ինքը դրսից է եկել, Ռեմբոյի անունն ենք տալիս, բայց ինքը Ռուսաստանից էր եկել: Մենք Սփյուռքին որպես դրամապանա՞կ պետք է դիտենք, որտեղից մեկ-մեկ փող ենք վերցնելու: Սփյուռքը մեր եղբայրներն ու քույրերն են»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը