Հայտնի են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթներ:
Այն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան: Գրում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով՝ առաջին կետն ազդարարում է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունն ուղղված է Իրանի կառավարության ապակայունացնող ազդեցության չեզոքացմանը եւ նրա արգեսիայի զսպմանը:
«Մենք կակտիվացնենք մեր ավանդական դաշինքները եւ տարածաշրջանային գործընկերությունները՝ որպես պատվար Իրանի քայքայիչ գործունեության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման համար»,-նշվում է ռազմավարության երկրորդ կետում:
Երրորդ դրույթը հակազդեցություն է նախատեսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
Մնացած դրույթները վերաբերում են իրանական «բալիստիկ հրթիռների եւ ասիմետրիկ այլ զենքի» կողմից ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին սպառնալիքի հակազդմանը, միջուկային զենք ստանալու իրանական ռեժիմի բոլոր փորձերի կասեցմանը:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը