Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ զրկվել են պետության կողմից անվճար ստացվող Զիպրեքսիա դեղամիջոցից: Զիպրեքսիայի փոխարեն պետությունը այս պահին տրամադրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց տեղական արտադրության Օլանզապին դեղամիջոցը:
Սակայն այս դեղից օգտվողները բողոքում են, որ այն չի օգնում, այլ ընդհակառակը՝ վնասում է: Այս մասին այսօր Հայելի ակումբում պնդեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ շահառուի կին Թամարա Վարդանյանը:
Ինչպես ասաց՝ Զիպրեքսիա դեղամիջոցի տրամադրման կասեցումը դարձել է բազմաթիվ խնդիրների պատճառ: Այս դեղամիջոցը բավական թանկ է, եւ այս մարդիկ չեն կարողանում ձեռք բերել: «Իմ ամուսինը այս դեղամիջոցի օգտագործումից հետո դարձել է ագրեսիվ, այլեւս չի լսում, չի ենթարկվում, իսկ երբ ընդունում էր Զիպրեքսիան, ամեն ինչ կարգին էր, նա դեպի լավն էր գնում»,- նշեց Թամարա Վարդանյանը:
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանն էլ փաստում է. «Պետությունը աչքաթող է արել հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց: Էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել, մենք պահանջում ենք ապահովել հոգեկան խնդիրներ ունեցողներին որակյալ, արդյունավետ դեղով»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը