«Հրդեհի հետեւանքով Խոսրովի անտառին հասցված վնասների չափի գնահատման գործընթացը դեռեւս ընթացքում է, եւ դա կպահանջի որոշակի ժամանակ:ՀՀ բնապահպանության նախարարությանը ամերիկյան կողմից աջակցություն է տրամադրվել, իսկ Միացյալ Նահանգներից ժամանած փորձագիտական խումբը պետք է աշխատի վերականգնողական ծրագրի շուրջ։ Խումբն այցելելու է նոյեմբերին, և ստանալու ենք առաջին միջազգայնացված աջակցությունն այդ ոլորտում:Վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատականը ստանալուց անմիջապես հետո », – ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք գնահատվե՞լ է Խոսրովի անտառի հրդեհի վնասի չափը, եւ ե՞րբ են սկսվելու վերականգնողական աշխատանքները:
Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծեց, որ նախարարության կողմից ավելի շատ ուշադրություն է դարձվելու նման աղետների կանխարգելման պայմաններին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը