«ՀՀ մասնագետները ոչնչով չեն զիջում համաշխարհային բրենդերում աշխատող մասնագետներին» (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր սրընթաց զարգացում են ապրում աշխարհում: Հայաստանը ևս անմասն չէ այս գործընթացից, ուր ՏՏ-ները տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկն են: Հայաստանի վարչապետի խոսքերով, 2008-2016 թվականներին Հայաստանում այս ոլորտը գրանցել է ավելի քան 20 տոկոսանոց աճ, որը, ըստ վարչապետի, կարևոր նախապայման է այս ասպարեզում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեծ աշխատանքներ են տարվում, նշում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը, ով ներկայացրեց համաշխարհային այս բրենդի ծավալած գործունեությունը Հայաստանում: «Մեր հիմնական թիրախը կորպորատիվ սեգմենտն է ու գործարարները»,- ասում է Կորկոտյանը: Նրա խոսքով, Հայաստանում ավելի ու ավելի նկատելի է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ գործարար միջավայրի վերաբերմունքի փոփոխությունը: «Ուրախալի է, որ շատ բիզնեսներ սկսել են գիտակցել ՏՏ անհրաժեշտությունը և չեն դիտարկում այն որպես ուղակի մի ծախս»,-ասում է Կորկոտյանը: Գրասենյակի տնօրենի խոսքերով, կարևոր մարտահրավերներից է անցումը դեպի թվայնացում, գործընթաց, որը առնչվում է ոչ միայն ՏՏ ոլորտին, այլ նաև բազմաթիվ այլ ասպարեզների հետ՝ դրականորեն ազդելով ոլորտի արդյունավետության վրա: «Մայքրոսոֆթ»-ի հիմնական գործառույթներից մեկն էլ գործարարներին օգնելն է կիրառելու արդի տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարձրացնեն դրանց արդյունավետությունն ու եկամուտը: «Կարող է մի պահ թվալ, որ Հայաստանում թվային տրանսֆորմացիա տեղի չի ունենում, և այն զիջում է բազմաթիվ այլ զարգացած երկրներին, սակայն դա այդպես չէ»,- նշում է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի տնօրենը: Իսկ այն հարցին, թե որքանով են տեղեկատվական տեխնոլոգիաները համաչափ զարգանում երկրում, Լիանա Կորկոտյանը նշում է, որ անշուշտ մայրաքաղաքից դուրս այս առումով առկա են խնդիրներ, սակայն իրավիճակը գնալով փոփոխվում է, և դրա վառ օրինակներն են Հայաստանի մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում, այս ոլորտի զարգացման գրանցումը: «Այսօր Գյումրին և Վանաձորը ոչնչով չեն զիջում Երևանին: ՏՏ կենտրոններ են բացվել ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ Վանաձորում»,- ասում է Կորկոտյանը: Որպես խոշոր ընկերություն, «Մայքրոսոֆթ Հայաստան»-ն ակտիվորեն ներգրավված է մի շարք սոցիալական ոլորտներում, ներառյալ կրթության ոլորտում, ուր սերտորեն համագործակցում է կրթության նախարարության և դպրոցների տնօրենների հետ՝ մեծացնելով իրազեկությունն իր գործունեության և այս ոլորտին առնչվող հարցերի մասին: Իրազեկության մեծացումը Հայաստանում ընկերության գերխնդիրներից մեկն է, ասում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը: Այս առումով ընկերությունը հատկապես մեծ տեղ է տալիս արտոնագրված ծրագրերի օգտագործմանը, քանի որ, ըստ ընկերության գրասենյակի ղեկավարի, հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկեր է պարունակում ոչ արտոնագրված ծրագրի ներբեռնումը: «Մարդիկ չեն գիտակցում, որ խախտում են օրենքը և ոչ արտոնագրված ծրագրով վտանգի տակ են դնում համակարգչում ունեցած իրենց տեղեկությունները»,- ընդգծում է Կորկոտյանը: Միևնույն ժամանակ երիտասարդ սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման հարցում Լիանա Կորկոտյանը գտնում է, որ այս ոլորտում Հայաստանի մասնագետները ոչնչով չեն զիջում համաշխարհային բրենդերում աշխատող մասնագետներին:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am