«Մեծամորի ատոմակայանի շահագործման հետ կապված անհանգստանալու որեւէ խնդիր չկա:Ատոմակայանի ռիսկայնությունը որոշակի վտանգի առումով եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային Միության ժամանակներից սկսած, մինչդեռ միջազգային կառույցների գնահատմամբ՝ եղել է համապատասխան զեկույց, եւ կառավարությունը նախագիծ է ներկայացրել: Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազեցման համար»,- այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, թե վտանգավոր չէ՞, արդյոք, ատոմակայանի շահագործումը:
Հարցին, թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Էներգետիկ անվտանգության կոմիտեի կողմից ներկայացված զեկույցում ադրբեջանական պատվիրակությունը մտավախություն էր հայտնել, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում, նախարարը պատասխանեց, որ ադրբեջանական կողմի նման գնահատականը անսպասելի չէ, մինչդեռ ինքը ոչ մի վտանգ չի տեսնում։
«Ադրբեջանական բոլոր գնահատականները տեղեկատվական առումով պիտի լինեն ի վնաս մեզ», – եզրափակեց Դավիթ Տոնոյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը