Իրանի իշխանությունները երկարացրել են ընտրությունների քվեարկությունը

Իրանի իշխանությունները որոշել են երկու ժամով երկարացնել երկրի խորհրդարանի (Մեջլիսի) եւ Փորձագետների խորհրդի անդամների ընտրությունների քվեարկոթյունը: Պատճառն ընտրողների մեծ թիվն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: «Քվեարկությունը երկու ժամով երկարացվել է՝ մինչեւ տեղական ժամանակով 20:00-ն»,- հաղորդել է Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին: Ուրբաթ Իրանում Մեջլինի եւ Փորձագետների խորհրդի ընտրություններ են անցկացվում: Պատգամավորական 290 աթոռի համար պայքարում է շուրջ 5 հազար թեկնածու: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4 տարի է: Այս երկրում կարեւոր մարմին է նաեւ Փորձագետների խորհուրդը, որում Իրանի 88 հեղինակավոր հոգեւոր անձ է ընդգրկվում: Պետական այս մարմինն ընտրվում է 8 տարի ժամկետով: Փորձագետների խորհուրդն իրավունք ունի, մասնավորապես, ընտրել Իրանի գերագույն առաջնորդին, որն այս երկրում ավելի կարեւոր պաշտոն է, քան նախագահինը: Քվեարկությանը մասնակցում է ընտրելու իրավունք ունեցող շուրջ 55 մլն իրանցի: Ընտրություններն անցկացվում են Իրանի միջուկային ծրագրի պատճառով երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո ձեւավորված նոր մթնոլորտում: 2015 թվականի ամռանը Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» բազմամյա խնդրի կարգավորման շուրջ պատմական համաձայնություն ձեռք բերեցին:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am