«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։
Նրան նախատել են այն բանի համար, որ լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետև շատ վստահելի մարդ է»։
Ի մասնավորի Նաիրի Սահակյանին ասվել է, որ ժամանակից շուտ հայտարարություններ չանի և արջի ծառայություն չմատուցի Սերժ Սարգսյանին։ Նրան արգելվել է հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել։ Հատկապես խոսել այն թեմաներից մասին, ինչից խելքը չի կտրում։
ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նաիրի Սահակյանը փորձել է արդարանալ` ասելով, թե իր կարծիքն է հայտնել, նրան սաստել են` նշելով. «Դու քո կարծիքը քո ընտանիքում, քո շրջապատում կհայտնես։ Դու խոսել ես քաղաքական թեմաներով, և դա հիմա վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կարծիքի։ Իսկ մենք առայժմ չենք ուզում այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը