Հրաժարականի ևս մեկ հիմնավոր պատճառ․ Սերժ Սարգսյանը՝ երկընտրանքի առջև

«Ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետեւ նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն և մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր: ԱՄՀ-ի գնահատականը Կարեն Կարապետյանի կառավարությանը ոչ մի լավ բան չի խոստանում, մանավանդ, որ հաջորդ տարվա համար տնտեսության զարգացման ավելի համեստ ցուցանիշ է կանխատեսվում: Միջազգային փորձագիտական այս հեղինակավոր գնահատականը վկայում է մեր կառավարության տնտեսական քաղաքականության ձախողման մասին եւ զրոյացնում է կաբինետի այն հավաստիացումները, թե իբր 2017-ի քաղաքականությամբ նախապատրաստվում են հիմքեր, որպեսզի հաջորդ տարվանից տնտեսական աճը բերի զարգացման: Նույնիսկ բարձրակարգ տնտեսագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ Կարեն Կարապետյանի քաղաքականության ձախողումը գրեթե անխուսափելի է` հռչակված առաջնահերթությունների անկատարության ֆոնին: Ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետև հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք սակայն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետև այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը դա ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձևավորելն է: Սակայն ԱՄՀ-ի կանխատեսման հատկապես քաղաքական հետեւանքներն են կարեւոր, որովհետեւ 2018-ի համատեքստում դրանք ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից: Տնտեսության զարգացման 5%-ոց նշաձողը խորհրդարանական մեծամասնության ու Սերժ Սարգսյանի կողմից սահմանվել են որպես կառավարության գործունեության գնահատման չափանիշ, ինդիկատոր: Հիմա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այն տնտեսական աճը, որը դրված է նրա կառավարության ծրագրի հիմքում: Նման դեպքերում կառավարությունները հրաժարական են տալիս կամ պաշտոնանկ են արվում: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին և Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց: Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետեւ 2018-ի ապրիլից` վարչապետը նաև պետության ղեկավարն է: Իհարկե, գնդակը հիմա գտնվում է Սերժ Սարգսյանի և խորհրդարանական մեծամասնության դաշտում: Եթե Սարգսյանը որոշի, որ 2018-ի ապրիլին նախագահական նստավայրից տեղափոխվում է կառավարություն, ապա խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, «երկուս» կնշանակի «հինգի» չձգող կառավարությանը: Նման դեպքերում` Բաղրամյան 26-ին թվային աճպարարությունները չեն հետաքրքրում: Հակառակ պարագայում` խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը «լվանալու» են հասարակության ուղեղները` հիմնավորելու համար, որ, օրինակ, տարբեր են կառավարության և ԱՄՀ-ի գնահատման չափանիշները, և վերջինիս նշած 2.9 տոկոսը համարժեք է, ասենք, հայաստանյան իրականության 5 կամ 7 տոկոսին: Հայաստանում ամեն ինչ հարմարեցված է քաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ` ներհամակարգային կոնսենսուսին, որն էլ, ըստ էության, դառնում է կառավարության կամ կոնկրետ պաշտոնյաների գործունեության գնահատման կամ հեռացման չափանիշ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am