Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի պաշտպանի բողոքը: Փաստաբան Սուսաննա Սարգսյանն Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջոնրդություն էր ներկայացրել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը սակայն, մերժվել էր: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը վարույթ չէր ընդունվել: Վերաքննիչի այս որոշման դեմ էլ Սուսաննա Սարգսյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան. Վճռաբեկը գտել էր, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկված դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում այդ նորմերին տրված մեկնաբանություններին, ինչպես նաեւ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:
Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Արտակ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Նա կալանավորված է:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը