Հայաստանը Ռուսաստանից ևս 100 մլն դոլարի զենք կգնի

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարություն համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինության և տեխնիկայի` ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ: Նախագծի հիմնավորման համաձայն` համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին: Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան Մերիլենդի գլխավոր դատախազը դատի է տվել Թրամփին Ինչու՞ ուրախանալ․ Վազգենն ու Նարեկը ոչ մի հանցանք չեն գործել․ Մաթևոսյան (video) Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք» «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» արդեն համաձայնեցված է. թուրք պատգամավոր Ու՞մ ես խաբում․ թե բա զենք եք առել․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) «Այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…». Տաթև Հայրապետյան ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով «Նիկո՛լ, գյումրեցիների փողը չե՛ս լափելու»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի 10% ներմուծման գլոբալ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am