Հայտնի է, որ հայ գործածար, «ՎԵԴԻ ԱԼԿՈ ՓԲԸ» տնօրեն Մանվել Ղազարյանը 2018 թվականի հեղափոխությունից ի վեր մոլեռանդորեն աջակցել ու պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին և նրա վարչակազմին։
Ֆինանսական բնույթի աջակցություն է ցուցաբերել նաև Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմադիր Արամ Զավենի Սարգսյանին, ով առավել հայտնի է «Վազգենի քույրիկ» մականվամբ։ Նրան կարելի է հիշել եղբոր՝ Վազգեն Սարգսյանի գնդակահարությունից հետո վարչապետի պաշտոն ստանձնելով․ ապաշնորհության պատճառով Ռոբերտ Քոչարյանը նրան գրողի ծոցն է ուղարկում, Արամ Սարգսյանն էլ, ելնելով «աբիժնիկ զգացողություններից», որոշում է եղբոր սպանությունը բարդել Քոչարյանի վրա։
Արամ Սարգսյանը այսպես կոչված «ամերիկյան պռոեկտներից» թերևս ամենակարկառուն հակառուսներից է։ Այս իմաստով նա գերազանցում է անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության սորոսական թևին։
Այս հանգամանքը չի վրիպել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների աչքից։ Ընդգծենք, որ «ՎԵԴԻ ԱԱԼԿՈ»-ի գինու և օղու արտադրության գրեթե խոշոր մասը սպառվում է հենց ՌԴ-ում։ Ստացվում է, որ Մանվել Ղազարյանը Ռուսաստանում աշխատած գումարներով ֆինանսավորում է հակառուս ֆեյք ընդդիմադիրներին Հայաստանում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ ռուսները որոշել են պատժել Մանվել Ղազարյանին, նրա համար սպասվում են «գեղեցիկ» անակնկալներ։
Ավելին, ռուսական բարձր ատյաններում չեն պատրաստվում սահմանափակվել «ՎԵԴԻ ԱԼԿՈ»-ով․ նրանք պատրասվում են «պատժել» Ռուսաստանում գումար աշխատող ու Հայաստանում հակառուս ֆինանսավորող բոլոր հայ գործարարներին․ կա ցուցակ։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը