Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր նշեց, որ Ադրբեջանը միշտ գնում է սադրիչ գործողությունների:
«Այլևս հարկավոր են պատժիչ գործողություններ, այլևս ազատագրված տարածքներ չկան, դրանք Արցախի Հանրապետության տարածքներն են: Պատահական չէ, որ մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Արցախի իշխանությունը տարածվում է այն սահմանների վրա, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների լիազորության ներքո: Լավ կլինի՝ մեր լեքսիկոնից հանենք «անվտանգության գոտի», «ազատագրված տարածքներ», և այլն: Եթե պատմական արդարության վերականգնման մասին խոսենք, այդ դեպքում Ադրբեջան չկա, եթե գնանք պատմության ամենախորքերը, կպարզվի, որ այս տարածաշրջանում բոլոր հին քարտեզները միայն մեկ երկիր են ճանաչել, ու դա եղել է Հայաստանը: Ի՞նչ ազատագրված տարածքներ, ի՞նչ անվտանգության գոտի, դրանք Արցախի տարածքներն են: Այ, եթե Ադրբեջանը նորից ագրեսիայի գնա, այդ դեպքում չի բացառվում, որ մենք մեր որոշակի պատմական տարածքներ էլի պետք է ազատագրենք:Արցախի պետությունը կայացած պետություն է, եթե ինչ-որ մեկը դա չի ճանաչել, դա չի նշանակում, որ այդ պետությունը չկա», - ասաց նա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը