« «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում:Արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Մշակվել և ԱԺ է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագիծը»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ հետևողականորեն «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շարունակել աշխատանքները:
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պետք է ապահովի հոկտեմբերի 21-ին կայանալիք երրորդ համապետական շաբաթօրյակի անցկացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերն ու ժամանակացույցերը, որ կազմել ենք, հետևողական պետք է գնանք: Մինչև տարվա վերջ 100 % պայմանագրերը պետք է կնքվեն»,-ասաց նա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը