«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի խոշորացված Ալագյազ եզդիական համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է՝ Ջասմ Հասանի Մախմուդովը: Նա Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Գյուղում խոսվում է, որ որդու մանդատը եւ ազդեցիկ կապերը կարող են նպաստել, որ հենց Ջասմ Մախմուդովը դառնա Ալագյազ նոր համայնքի ղեկավարը․ «Մարզպետարանի տաքուկ անկյունը թողած՝ եկել-խառնվել է հազար տարվա գյուղապետերի պայքարին, ուզում է համայնքի ղեկավար դառնա»: Նշենք, որ Մախմուդովները ծնունդով Ալագյազից են, մեծ կապեր ունեն համայնքում եւ մարզում: 35-ամյա Ռուստամ Մախմուդյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Մինչեւ պատգամավոր դառնալը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական ապարատում: Դատական ծառայության առաջին դասի խորհրդական է»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը