«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության բոլոր անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով հանրությանն ու լրատվամիջոցներին են ներկայացնում իրենց 1 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Սակայն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը շարունակում է ուղտի ականջում քնած մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին նախարարությունից այդ- պես էլ հստակ չեն պատասխանում, թե երբ է լինելու Աշոտ Մանուկյանի ասուլիսը: Եւ, ընդհանրապես, նա բոլոր հարցերում է նման ոչ օպերատիվ պահվածք դրսեւորում. չնայած նրա պահվածքը հասկանալի է: Նախարարն այնքան հեռու է իր ղեկավարած ոլորտից, ու բացի այդ՝ Էներգետիկ բնագավառում ծրագրերի մասին շատ թմբկահարվեց, սակայն ամեն ինչ դեռ ծրագրերի ու նախագծերի մակարդակում է: Ի դեպ, ըստ մասնագետների` այս ոլորտում առաջին նախարարն է, որ այսպես «փակ ռեժիմով» է աշխատում»:
Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը