Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ժամը 13:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Նաիրի Մարգարյանի տանից խոշոր չափի գողություն կատարելու փաստով: Նշված բնակարան ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբին՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, Ն. Մարգարյանը հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատշգամբի դուռը և բնակարանից գողացել են թանկարժեք ժամացույց և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքի անդամները այդ ժամին տանը քնած են եղել և չեն զգացել, թե ինչպես են թալանել տունը: Ն. Մարգարյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի ավագ մաքսային տեսուչ: Գողունը կազմում է մոտ 1 մլն դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը