Ինը ամսվա տանջանքները, ու Լոքյանի երկնածը

Հայտնի է, որ Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածն ամփոփող ասուլիսներով: Հերթը Տարածքային կառավարման և զարգացման ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանինն էր, ով պարզվեց ինը երկար ու ձիգ ամիսներ շարունակ տքնել է համայնքների համար պատրաստած ձեռնարկների վրա, որոնք հստակեցնում են տարբեր ուղղություններով, թե ինչպես պետք է աշխատեն համայնքները: Սա է թերեւս Լոքյանի ամենահանրօգուտ գործը, որի մասին էլ առավել էնտուզիազմով է խոսել ՀՅԴ-ական նախարարը: Լոքյանի ղեկավարած նախարարությունը 9 ամիս շարունակ համայնքների ղեկավարների համար ուղղիչ աշխատանքային գաղութի գործառույթ է ստանձնել, իր վրա վերցրել մարզպետների, համայնքապետների կրթման և լուսավորման սուրբ գործը: Հասկանալ կարելի է պարոն նախարարին, երկար ու ձիգ ինը ամիսների չարչարանքից ու տքնանքից հետո ճիշտ է մարդկային կյանք չի արարարել, սակայն տպել է հույժ կարեւոր մի բուկլետ, որով համայնքապետերի միջոցով լուսավորելու է հայ գյուղացուն՝ ինչպես ապրել, ինչպես խնայել միջոցները: Կարելի է կարծել, թե մեր խեղճուկրակ համայնքները հարստության ու միլիոնների մեջ լող են տալիս, ինչպես քաղաքական էլիտան, Լոքյանն էլ նրանց պիտի սովորեցներ, որ տնտեսեն գումարները: Մինչդեռ նույն Լոքյանը բոլորից լավ գիտի այդ մարզպետների՝ համաքաղաքացիների հետ կոռուպցիոն գործարքների մասին, եթե չասենք, որ այդ գործարքներից անմասն չի նաեւ մարզերի ռեվիզոր նախարարը: Լոքյանի միսիան այդուհանդերձ ուսուցչական աշխատանքով չի ավարտվում, նա հունի մեջ է գցել համայնքների խոշորացման չարաբաստիկ ծրագիրը, որի նպատակների եւ հետեւանքների մասին, նախարարն, իհարկե, ամեն անգամ խուսափում է պատասխանել, սակայն բոլորը հրաշալի հասկանում են, որ համայնքների խոշորացման հիմնական նպատակն է՝ խնայված միջոցներով լցնել դատարկվող բյուջեն: Որ Հայաստանի քաղաքական վերնախավն աչքածակ է կամ այնպես է մսխել ֆինանսական պահուստները, որ մնացել է համայնքապետի կամ համայնքապետարանի հույսին, դա մի կողմից, բայց մյուս կողմից՝ միթե քաղաքական այնքան հասունություն չկա հասկանալու համար, որ պետության գոյատեւման ու պահպանման հիմքը գյուղն է, հայ գյուղացին: Մի քանի կոպեկ տնտեսելու դիմաց խոշորացման ծրագրով վտանգի տակ է դրվում հայ գյուղը, քանզի առաջ է գալիս դպրոցների, աշխատատեղերի եւ բազում այլ հարցեր, որոնց լուծումը որպես կանոն մեր համաքաղաքացիները գտնում են Հայաստանից դուրս: Սակայն պարզվում է Լոքյանը պետք չէ ոչ միայն երկրին, այլեւ սեփական կուսակցությանը: Ինչպես հայտնի է նոյեմբերի 5-ին հանրապետության 59 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, ՀՅԴ-ն ընդամենը չորս թեկնածու է առաջադրել, սա այն դեպքում, երբ կուսակցության նախարարն է ստանձնել մարզերի ղեկավարման պոստը, ակտիվ շփումների մեջ է բոլոր համայնքի բնակիչների հետ: Բայց ոչ միայն չի կարողացել լեզու գտնել թեկնածուների հարցում, այլեւ քիչ տեղերում առաջարդրումների համար տեսնում է Դաշնակցության թերացումը .<Լավ չեն աշխատել, դրա համար էլ նշված համայնքներում թեկնածուներ չունեն: Որտեղ չեն առաջադրվել դաշնակցական թեկնածուներ, այդտեղ ՀՅԴ-ն լավ չի աշխատել>,- ասել է նա՝ չգիտակցելով, որ հենց ինքը պետք է աշխատեր: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am