Հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, որոնց մեջ կան Ինտերպոլի կողմից հետախուզվողներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան) և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Ժորա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Ուկրաինայի Հանրապետության Կիրովոգրադի մարզի Զնամենկա քաղաքում և այս տարվա մայիսի 31-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 15 հոդվածի մասի (հանցափորձ) և 115 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից։ Ժ. Խաչատրյանը այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ, ժամը 21-ի սահմաններում Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո «Զվարթնոց» գծային բաժին է բերման ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 40-ամյա Հակոբ Փալիկյանը։ Վերջինս բնակվում է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում և 2000 թվականի հունվարից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հ. Փալիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ երեկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Ռոման Կիրակոսյան), աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում հաշվառված 56-ամյա Գագիկ Հակոբյանին։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am