Կերա՞ր, աղջի. ՀՀԿ-ի ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին

«Դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, որ ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալու ձեր հերյուրանքների համար: Դուք ծիծաղելի հարցեր եք տալիս, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար: Ոչ մեկ ձեզ եւ որեւէ մեկի իրավունք չի տվել ՀՀ նախագահին, ով ուզում է լինի, այդպիսի վիրավորանքներ հասցնել եւ Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի ավագանու նիստին, էդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել»,-Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը պատրաստվում է դատի տալ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին, քանի որ վերջինս, ըստ Հովհաննիսյանի, վիրավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ շարունակելով Կամո Հովհաննիսյանի խոսքն ասաց, որ եթե որոշել են ինչ-որ ցնորքով քաղաքային իշխանության կյանքը դժոխքի վերածել, ապա դա չի հաջողվի: «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք»,- ասաց Կամո Արեյանը: Վերջինիս խոսքերն այնքան ոգեւորեց նույն խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանին, որ նա սկսեց միայնակ ծափահարել Կամո Արեյանին: Կամո Արեյանը շարունակեց իր խոսքը. «Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից»: Հանրապետական խմբակցության ավագանու անդամներից մեկն էլ Կամո Արեյանի խոսքից հետո ասաց. «Կերար, աղջի»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան Մերիլենդի գլխավոր դատախազը դատի է տվել Թրամփին Ինչու՞ ուրախանալ․ Վազգենն ու Նարեկը ոչ մի հանցանք չեն գործել․ Մաթևոսյան (video) Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք» «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» արդեն համաձայնեցված է. թուրք պատգամավոր Ու՞մ ես խաբում․ թե բա զենք եք առել․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) «Այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…». Տաթև Հայրապետյան ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով «Նիկո՛լ, գյումրեցիների փողը չե՛ս լափելու»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am