3 տոկոսանոց վարկեր 1 տարով` նման բան չկա.Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեմ է, որ մսի գնի բարձրացումը հասարակության շրջանում ստեղծել է «պանիկա»։ Ի.Առաքելյանն ընդունեց, որ թանկացում կա, ասաց նաև, թե խոսել է գյուղացիների հետ և կարող է ասել, որ նրանք տավարի ու ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած նրան, որ կա կերի գնի թանկացում։ «Չեն թանկացրել, որովհետև խնդիր ունեն իրացման հետ։ Խոզի մսի թանկացումն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ միջազգային շուկայում խոզի միսն է թանկացել։ Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա էլ բերել է ոչխարի մսի թանկացման, տավարի մսի թանկացումը եղել է ընդամենը 150 դրամով, դա էլ թանկացում չի, շուկայի կարգավորում է», - հայտարարեց Իգնատի Առաքելյանը։ Գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, եթե խնդիրը հասնի նրան, որ կերի պակասություն լինի, ապա պատրաստ են այդ հարցը լուծել՝ ներմուծելով: Գյուղատնտեսության ոլորտում ունենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելով կհասնենք նրան, որ մեր գյուղատնտեսությունը կլինի մրցունակ, գրավիչ, ինդուստրիալ, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ավելի բարեկեցիկ կապրեն, նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներն են` տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը, ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածությունը,  մատչելի ֆինանսական ռեսուրսների խնդիրը, ապահովված չենք բնակլիմայական աղետներից, թույլ կրթական համակարգ ունենք: Բացի այդ, ըստ նախարարի, իրացման գների և գյուղացիների վճարումների հետ կապված նույնպես խնդիրներ կան, ինչպես նաև բացակայում է գյուղատնտեսական հողերի օգտագործելության ճիշտ գնահատական ու օրենսդրական դաշտում առկա են որոշ բացեր,-ասաց նա: «Սրանք խնդիրներ են, որոնք հնարավոր չէ 1 տարվա ընթացքում լուծել, սակայն մենք         արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում դրանց լուծման համար: Օրինակ, գյուղտեխնիկայի խնդրի լուծման համար նոր ծրագիր կա՝ գյուղտեխնիկայի ձեռքբերում` մեր տնտեսած գումարների հաշվին: Լիզինգի ծրագրով այս տարի 132 միավոր գյուղտեխնիկա ենք տրամադրել: Ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ կտրամադրվի 120 միավոր գյուղտեխնիկա՝ շուրջ 550 մլն դրամի. կոոպերատիվը վճարում է ձեռք բերվող տեխնիկայի գումարի 20 տոկոսը, իսկ 80 տոկոսը պետությունն է տրամադրում»,- ասաց Առաքելյանը: «Մթերման ու վճարումների հետ կապված այս տարի խնդիրներ չկան, չնայած նրան, որ նախորդ տարվանից կան պարտքեր: Ավելին  մթերման համար տրամադրվում են 3 տոկոսանոց վարկեր, սակայն դրանք տրամադրվում են այն սկզբունքով, որ փողն ուղիղ գյուղացիներին տրվի:   3 տոկոսանոց վարկեր 1 տարով` նման բան չկա աշխարհում:  2018-ին էլ կսկսենք կաթիլային համակարգով ոռոգումը՝ 2 տոկոսանոց վարկերով`  12 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Կարկտապաշտպանության համակարգեր տեղադրելու վարկերը նույնպես կլինեն 2 տոկոսանոց վարկով, իսկ ինտենսիվ այգիները՝ 5 տոկոս վարկով»,-ասաց նախարարը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am