Ադրբեջանը էլեկտրաէներգիա կվաճառի Իրանին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մեկ ամսվա ընթացքում սկսելու է էլեկտրաէներգիա վաճառել Իրանին։ Այդ մասին Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը. «Մեկ ամսվա ընթացքում կկառուցվի Մուղանի էլեկտրահաղորդագիծը՝ նախկին Իմիշլի-Փարսաբադը։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ ավարտել է բոլոր աշխատանքները, իրանական կողմը խնդրել է 20-25 օր աշխատանքներն ավարտելու համար։ Գոյություն չունեն ո՛չ տեխնիկական, ո՛չ ֆինանսական խնդիրներ»։
